

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, վերսկսեց այսօր ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Նիստը բացելիս՝ դատավոր Դանիբեկյանը նշեց, որ դատավարությունը շարունակելու համար խոչընդոտ է ի հայտ եկել․ եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պատգամավորի կարգավիճակ ստանան, խնդիր է առաջանալու նրանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը գլխավորում է «Հայաստան» դաշինքը, իսկ Արմեն Գևորգյանն զբաղեցնում է դաշինքի ընտրական ցուցակի 5-րդ հորիզոնականը։
Ռ․ Քոչարյանի և Ա․ Գևորգյանի կարգավիճակի մասին հստակ տեղեկություն ստանալու համար դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի պաշտպանական կողմը ներկայացնի «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը և մանդատները բաշխելու մասին ԿԸՀ որոշումը։
Ընդմիջումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրեց ԿԸՀ (27․06․2021 թ․) որոշումը հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին, որտեղ նկարագրված են քաղաքական ուժերի ստացած ձայների և համապատասխան տոկոսային հարաբերակցությունները, ինչպես նաև տրամադրվող մանդատների թվաքանակը։ Ըստ ԿԸՀ որոշման՝ «Հայաստան» դաշինքն ստացել է 29 մանդատ։
Պաշտպանը հիշեցրեց, որ ԿԸՀ որոշման հետ կապված «Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ։ Այսպիսով, հարցի վերջնական լուծման ժամկետն սպասվում է մոտավորապես հուլիսի 26-ին։
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ դատարանը որոշեց մեկ ամսով հետաձգել գործի քննությունը՝ նշանակելով հաջորդ նիստը օգոստոսի 3-ին՝ ժամը 13։00-ին։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…