

Սիրո Ամառ
1967-ի ամառը լավատեսության, հույսի, ազատության ու, իհարկե, սիրո ամառ էր: Summer of Love տերմինն ի հայտ եկավ 1967-ի ամառային օրերից անմիջապես առաջ՝ դեռ ապրիլին, երբ Սան Ֆրանցիսկոյում կազմավորվեց Council for the Summer of Love-ը՝ «Սիրո ամռան խորհուրդը»: Այն դարձավ առաջին փորձը՝ ինչ-որ կերպ ձևակերպելու և պաշտոնականացնելու ամիսներ առաջ ծնված երիտասարդական նոր շարժումը՝ «ծաղիկների երեխաներ» կամ պարզապես «հիպիներ» անվանմամբ:
Որպես սկիզբ ընդունված է համարել Human Be-In մեծ կոնտրմշակութային իրադարձությունը, որը տեղի ունեցավ 1967 թվականի հունվարի 14-ին Գոլդեն Գեյթում՝ Սան Ֆրանցիսկոյի համանուն կամրջի մոտ: Երկար անսանձ մազերով, ոտաբոբիկ երիտասարդների հանդիպման պատճառն ու առիթն էր Կալիֆոռնիայի իշխանությունների կողմից մի քանի ամիս առաջ ներմուծված LSD-ի արգելքը. նոր, աներևակայելի հզոր հալյուցինոգեն, որն, ըստ իր ջատագովների, բացում է «ընկալման դռներն» ու տանում դեպի մեկ այլ՝ «դյութիչ աշխարհ»: Վերոնշյալ երկու հասկացություններն էլ փոխառվել էին անգլիացի գրող Օլդոս Հաքսլիից, որը փորձեր էր կատարում LSD-ի «նախահայր» մեսկալինի հետ, իսկ առաջինը հետագայում օգնեց Doors-ի երաժիշտներին՝ ընտրել խմբի անվանումը:
Կալիֆոռնիական ամառվա ապոգեյը դարձավ Մոնտերեյի փոփ-փառատոնը. տասնյակ հազարավոր մարդիկ ունկնդրեցին The Who-ին, Animals-ին, Ջիմի Հենդրիքսին և, նույնիսկ, Ռավի Շանկարին: Հետ չմնաց նաև Բրիտանիան. ապրիլի 29-ին Լոնդոնի հյուսիսում գտնվող հսկայական Ալեքսանդրա պալատում տեղի ունեցավ 14-ժամյա Technicolor Dream փառատոնը: Բեմում էին Pink Floyd-ը, Soft Machine-ը, The Crazy World of Arthur Brown-ը և Յոկո Օնոն. գունեղ զգեստավորված հանդիսատեսի շարքում՝ Ջոն Լենոնը նայում էր իր ապագա կնոջը:
Մայիսի 29-ին Լինքոլնշիրի Սփոլդինգ քաղաքում տեղի ունեցավ Բրիտանիայում առաջին ռոք փառատոնը բաց երկնքի տակ, իսկ հունիսի 1-ին լույս տեսավ Beatles-ի «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band» ալբոմը, որը գրեթե պաշտոնապես հռչակեց Սիրո ամռան սկիզբը: Մեկ ամիս անց՝ հուլիսի 1-ին բրիտանական հեղինակավոր Times-ը հրապարակեց մի հոդված, որը յուրատեսակ բողոք էր Միք Ջագերի ու Քիթ Ռիչարդսի ձերբակալության դեմ՝ մարիխուանա պահելու մեղադրանքով: Հուլիսի 16-ին Լոնդոնի Հայդ Պարկում տեղի ունեցավ հանրահավաք՝ ի պաշտպանություն մարիխուանայի օրինականացման. կրկին ելույթ ունեցավ Ալեն Գինսբերգը: Բայց Սիրո ամռան կուլմինացիան իրավամբ համարվում է «Our world»-ն ու դրա շրջանակներում առաջին անգամ հնչող All You Need Is Love-ը:
Ամբողջական հոդվածը այստեղ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…