Ցուցասրահ
29.06.2021

Ազատության, ռոքի, փսիխոդելիկների ու իրար հանդեպ սիրո ԱՄԱՌ

Ազատության, ռոքի, փսիխոդելիկների ու իրար հանդեպ սիրո ԱՄԱՌ

The Summer of Love

Սիրո Ամառ

1967-ի ամառը լավատեսության, հույսի, ազատության ու, իհարկե, սիրո ամառ էր: Summer of Love տերմինն ի հայտ եկավ 1967-ի ամառային օրերից անմիջապես առաջ՝ դեռ ապրիլին, երբ Սան Ֆրանցիսկոյում կազմավորվեց Council for the Summer of Love-ը՝ «Սիրո ամռան խորհուրդը»: Այն դարձավ առաջին փորձը՝ ինչ-որ կերպ ձևակերպելու և պաշտոնականացնելու ամիսներ առաջ ծնված երիտասարդական նոր շարժումը՝ «ծաղիկների երեխաներ» կամ պարզապես «հիպիներ» անվանմամբ:

Որպես սկիզբ ընդունված է համարել Human Be-In մեծ կոնտրմշակութային իրադարձությունը, որը տեղի ունեցավ 1967 թվականի հունվարի 14-ին Գոլդեն Գեյթում՝ Սան Ֆրանցիսկոյի համանուն կամրջի մոտ: Երկար անսանձ մազերով, ոտաբոբիկ երիտասարդների հանդիպման պատճառն ու առիթն էր Կալիֆոռնիայի իշխանությունների կողմից մի քանի ամիս առաջ ներմուծված LSD-ի արգելքը. նոր, աներևակայելի հզոր հալյուցինոգեն, որն, ըստ իր ջատագովների, բացում է «ընկալման դռներն» ու տանում դեպի մեկ այլ՝ «դյութիչ աշխարհ»: Վերոնշյալ երկու հասկացություններն էլ փոխառվել էին անգլիացի գրող Օլդոս Հաքսլիից, որը փորձեր էր կատարում LSD-ի «նախահայր» մեսկալինի հետ, իսկ առաջինը հետագայում օգնեց Doors-ի երաժիշտներին՝ ընտրել խմբի անվանումը:

Կալիֆոռնիական ամառվա ապոգեյը դարձավ Մոնտերեյի փոփ-փառատոնը. տասնյակ հազարավոր մարդիկ ունկնդրեցին The Who-ին, Animals-ին, Ջիմի Հենդրիքսին և, նույնիսկ, Ռավի Շանկարին: Հետ չմնաց նաև Բրիտանիան. ապրիլի 29-ին Լոնդոնի հյուսիսում գտնվող հսկայական Ալեքսանդրա պալատում տեղի ունեցավ 14-ժամյա Technicolor Dream փառատոնը: Բեմում էին Pink Floyd-ը, Soft Machine-ը, The Crazy World of Arthur Brown-ը և Յոկո Օնոն. գունեղ զգեստավորված հանդիսատեսի շարքում՝ Ջոն Լենոնը նայում էր իր ապագա կնոջը:

Մայիսի 29-ին Լինքոլնշիրի Սփոլդինգ քաղաքում տեղի ունեցավ Բրիտանիայում առաջին ռոք փառատոնը բաց երկնքի տակ, իսկ հունիսի 1-ին լույս տեսավ Beatles-ի «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band» ալբոմը, որը գրեթե պաշտոնապես հռչակեց Սիրո ամռան սկիզբը: Մեկ ամիս անց՝ հուլիսի 1-ին բրիտանական հեղինակավոր Times-ը հրապարակեց մի հոդված, որը յուրատեսակ բողոք էր Միք Ջագերի ու Քիթ Ռիչարդսի ձերբակալության դեմ՝ մարիխուանա պահելու մեղադրանքով: Հուլիսի 16-ին Լոնդոնի Հայդ Պարկում տեղի ունեցավ հանրահավաք՝ ի պաշտպանություն մարիխուանայի օրինականացման. կրկին ելույթ ունեցավ Ալեն Գինսբերգը: Բայց Սիրո ամռան կուլմինացիան իրավամբ համարվում է «Our world»-ն ու դրա շրջանակներում առաջին անգամ հնչող All You Need Is Love-ը:

Ամբողջական հոդվածը այստեղ

Լրահոս
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
15:20
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի.  Պապոյան
15:02
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի. Պապոյան
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
14:33
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
14:21
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
14:07
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
13:53
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
13:40
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
13:25
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
13:08
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
12:55
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
12:40
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
12:27
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
12:17
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
12:06
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
11:54
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ