Քաղաքականություն

Քոչարյանը կանխատեսում է 1.5 տարի անց նոր արտահերթ ընտրություններ

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքով` արտահերթ ընտրություններով երկրում ստեղծված ճգնաժամը չի կարգավորվել: Ավելին` նրա համոզմամբ` հավանաբար 1․5 տարի հետո լինելու են նոր արտահերթ ընտրություններ:

«Չէր կարող կարգավորվել, քանի որ նույն թիմը, որը պատճառ է հանդիսացել ճգնաժամի, մնացել է իշխանության գլխին: Ըստ էության, այն, ինչի համար կազմակերպվել են այս արտահերթ ընտրությունները, այդ նպատակին չեն ծառայել: Նույն իշխանական թիմը մնացել է իշխանության գլխին, ուրեմն ճգնաժամի պատճառը չի հաղթահարվել», – այսօր դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց Քոչարյանը:

Ըստ նրա` պատերազմում պարտության, Շուշին ու Հադրութը կորցնելու, բազմաթիվ զոհեր ունենալու պատճառները բացահայտված չեն, և այս բոլոր հարցերի պատասխանների բացակայության դեպքում Հայաստանում հնարավոր չէ ապրել համերաշխ, ներքաղաքական կյանքի պայմաններում:

«Ըստ էության, մենք շարունակում ենք մնալ ճգնաժամի մեջ, և «Հայաստան» դաշինքն այն քաղաքական ուժն է, որը պայքարելու է այս ճգնաժամի վերջնական հաղթահարման համար», – հայտարարեց դաշինքի ղեկավարը` համոզմունք հայտնելով, որ այս իշխանությունները իրենց աշխատելաոճն ու կադրային բանկը չփոխելով` չեն կարող արդյունքի հասնել, իսկ դա բերելու է ևս մեկ արտահերթ ընտրությունների. «Իրենք չարացած են, շարունակելու են նոր հետապնդումներ, և համոզված եմ, որ դա պարտադիր բերելու է նոր արտահերթ ընտրությունների»:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

11 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

11 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

12 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

12 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

12 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

12 hours ago