Լրահոս 24/7
30.06.2021

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը ներկա է եղել «Հորս համայնքում ոռոգման ջրամբարի ջրատարի կառուցման» ծրագրին նվիրված արարողությանը

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը ներկա է եղել «Հորս համայնքում ոռոգման ջրամբարի ջրատարի կառուցման» ծրագրին նվիրված արարողությանը

Վայոց ձորի Հորս գյուղում տեղի է ունեցել «Հորս համայնքում ոռոգման ջրամբարի ջրատարի կառուցման» դրամաշնորհային ծրագրի ավարտին նվիրված արարողություն: Ծրագիրն իրականացվել է համաձայն Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան և «Բեզոար» բնության պահպանության հասարակական կազմակերպության միջև կնքված պայմանագրի՝ Ճապոնիայի կառավարության կողմից «Մարդկային անվտանգության Grassroots ծրագրերի» համար տրամադրվող դրամաշնորհային աջակցության շրջանակներում: 

Արարողությանը ներկա են եղել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆուկուշիմա Մասանորին, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԳՄ Վայոց ձորի մարզային և տարածքային կառույցների ղեկավարներ և այլոք: 

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Արարատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի դեսպանին և Ճապոնիայի կառավարությանը, ինչպես նաև նախաձեռնության բոլոր մասնակիցներին՝ ծրագրի հաջող իրականացման կապակցությամբ, որը ոչ միայն համայնքի բնակիչներին չոր եղանակային պայմաններում ապահովելու է ոռոգման ջրով, այլև նպաստելու է շրջակա միջավայրի էկոհամակարգերի և էկոլոգիական կայունության պահպանմանը: 

Մարզպետը նաև շնորհավորել է դեսպան Ֆուկուշիմային՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանի պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա իր բացառիկ նպաստը կունենա հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդման գործում, և համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ընդլայնել բարեկամական հարաբերությունները և համագործակցության օրակարգը՝ այն համալրելով նոր նախաձեռնություններով և ծրագրերով։ Իր խոսքում դեսպան Մասանորի Ֆուկուշիման երախտագիտություն է հայտնել բոլոր ներգրավված կողմերին և շնորհավորել ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ:

«Ուրախ եմ տեսնել, որ Ճապոնիայի դրամաշնորհային օժանդակության շնորհիվ ոռոգման ջրամբարի ջրատարի կառուցման միջոցով Հորս գյուղում ավելի քան 400 մարդ չոր եղանակային պայմաններում ունի ոռոգման մատակարարման հնարավորություն»: 

Դեսպանը հույս է հայտնել, որ այս ծրագիրը, որը լիովին համահունչ է Հայաստանի կառավարության գերակայություններին, է՛լ ավելի կամրապնդի բարեկամական հարաբերությունները, որոնք առկա են Ճապոնիայի և Հայաստանի միջև:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է