

Վայոց ձորի Հորս գյուղում տեղի է ունեցել «Հորս համայնքում ոռոգման ջրամբարի ջրատարի կառուցման» դրամաշնորհային ծրագրի ավարտին նվիրված արարողություն: Ծրագիրն իրականացվել է համաձայն Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան և «Բեզոար» բնության պահպանության հասարակական կազմակերպության միջև կնքված պայմանագրի՝ Ճապոնիայի կառավարության կողմից «Մարդկային անվտանգության Grassroots ծրագրերի» համար տրամադրվող դրամաշնորհային աջակցության շրջանակներում:
Արարողությանը ներկա են եղել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆուկուշիմա Մասանորին, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԳՄ Վայոց ձորի մարզային և տարածքային կառույցների ղեկավարներ և այլոք:
Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Արարատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի դեսպանին և Ճապոնիայի կառավարությանը, ինչպես նաև նախաձեռնության բոլոր մասնակիցներին՝ ծրագրի հաջող իրականացման կապակցությամբ, որը ոչ միայն համայնքի բնակիչներին չոր եղանակային պայմաններում ապահովելու է ոռոգման ջրով, այլև նպաստելու է շրջակա միջավայրի էկոհամակարգերի և էկոլոգիական կայունության պահպանմանը:
Մարզպետը նաև շնորհավորել է դեսպան Ֆուկուշիմային՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանի պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա իր բացառիկ նպաստը կունենա հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդման գործում, և համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ընդլայնել բարեկամական հարաբերությունները և համագործակցության օրակարգը՝ այն համալրելով նոր նախաձեռնություններով և ծրագրերով։ Իր խոսքում դեսպան Մասանորի Ֆուկուշիման երախտագիտություն է հայտնել բոլոր ներգրավված կողմերին և շնորհավորել ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ:
«Ուրախ եմ տեսնել, որ Ճապոնիայի դրամաշնորհային օժանդակության շնորհիվ ոռոգման ջրամբարի ջրատարի կառուցման միջոցով Հորս գյուղում ավելի քան 400 մարդ չոր եղանակային պայմաններում ունի ոռոգման մատակարարման հնարավորություն»:
Դեսպանը հույս է հայտնել, որ այս ծրագիրը, որը լիովին համահունչ է Հայաստանի կառավարության գերակայություններին, է՛լ ավելի կամրապնդի բարեկամական հարաբերությունները, որոնք առկա են Ճապոնիայի և Հայաստանի միջև:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…