Քաղաքականություն

Ապօրինի ծագման գույքի բռնագանձման ընթացիկ ուսումնասիրություններից 3-ն ավարտվել են. դատախազություն

Հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերը ստուգելու նպատակով 2020 թ. ընթացքում ՀՀ դատախազության այլ ստորաբաժանումներից ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է ստացվել 201 քրեական գործով նյութ 430 անձի վերաբերյալ, իսկ 2021 թվականի ընթացքում` 18 քրեական գործով նյութ, 1 դատավճիռ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 3 նյութ:

Նշված նյութերի հիման վրա ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքում 2020 թ. ընթացքում կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին 214 որոշում, իսկ 2021 թ.՝ 26 որոշում: 

Ուսումնասիրությունների շրջանակում իրականացվել են բազմաթիվ գործողություններ: Մասնավորապես՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական և համայնքային (ինչպես նաև պետական և համայնքային մասնակցությամբ) կազմակերպություններ, ֆիզիկական և իրավաբանական անձանց ուղարկվել է շուրջ 2100 հարցում, ստացվել շուրջ 2000 պատասխան: Ապօրինի ծագում ունեցող գույքի, իրական շահառուների, նրանց փոխկապակցված անձանց շրջանակը, գույքի ծավալը, ինչպես նաև ուսումնասիրության համար անհրաժեշտ այլ հանգամանքներ պարզելու նպատակով օրենքով սահմանված շրջանակներում տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին 91 հանձնարարական, ստացվել՝ 61 պատասխան: 

Թվով 7 ուսումնասիրությունների շրջանակում ուղարկվել են միջազգային իրավական օգնության հարցումներ, որոնցից 4-ով ստացվել է պատասխան գրություն: ՀՀ տարածքում գտնվող գույքի և (կամ) անձանց առնչությամբ օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացվել է 4 միջազգային հարցում, որոնց շրջանակում անհրաժեշտ գործողությունների կատարման արդյունքում Վարչության կողմից պատասխաններ են ուղարկվել հայցող պետությունների իրավասու մարմիններին:

Բանկային, ապահովագրական կամ առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել 21 դիմում: Դատարանի կողմից մինչ օրս կայացվել է 18 որոշում, որից 12 դիմումով բանկային գաղտնիքի տրամադրումը բավարարվել է ամբողջությամբ, իսկ 6 դիմումով՝ մասնակի: Նշված որոշումներից մեկի առնչությամբ ներկայացվել է վերաքննիչ բողոք:

Ուսումնասիրությամբ հայտնաբերված ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով նշանակվել է 11 փորձաքննություն, որոնցից 3-ի վերաբերյալ  փորձագիտական հիմնարկից ստացվել է եզրակացություն: 

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից Դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 6 դիմում: Մասնավորապես, թվով 3 ուսումնասիրություններին վերաբերող 4 դիմումները Դատարանի կողմից արդեն իսկ բավարարվել են: 

Ավարտված ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 20 անշարժ և 5 շարժական գույք, 3 բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր, ինչպես նաև 6,194,611,586 ՀՀ դրամի չափով գումար:

Նշված 3 ուսումնասիրության շրջանակում համապատասխան շահագրգիռ անձինք արդեն ծանուցվել և հրավիրվել են ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին ծանոթանալու և ստացված տվյալների առնչությամբ իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

16 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

17 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

17 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

17 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

17 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

18 hours ago