Քաղաքականություն

Պատգամավորական երաշխավորությունը գուցե հարգանք, բայց արդարացում չէ հանցանքի համար

Արմեն Չարչյանի ուղեգիրը դեպի քաղաքականություն իրականացավ ի շնորհիվ Քոչարյանին հավերժ բուժելու, կամ դրա իմիտացիայի պատրաստակամության դիմաց: Ամբողջ դատավարության ընթացքում Քոչարյանը, հղում կատարելով հենց Չարչյանի գլխավորած հիվանդանոցին և այտեղից տրված ախտորոշումներին՝ երկարատև բուժումներ էր անցնում՝ բացակայելով երկարաձգում դատական գործնթացը՝ դրա շնորհիվ իր համար շահեկան դիրքավորման հասնելով: Որպես վարձահատույց վերոնշյալ ծառայությունների դիմաց՝ Չարչյանը ներգրավվեց Քոչարյանի դաշինքում՝ հարմար դիրքավորվելով նախընտրական ցուցակում: Նման պատվի արժանանանալը պետք է արդարացվեր բժշկի կողմից։ Նա շատ սահուն կերպով մոռացավ իր մարդասիրական առաքելությունը՝ Քոչարյանական ռեպրեսիաների ոճի մեջ տեռորի ենթարկելով հիվանդանոցի աշխատակիցներին:

Քրեական օրենսգրքում արդեն արված ամրագրումների շնորհիվ նման արարքն ուղիղ քրեական պատժի ենթակա արարք որակվեց: Օրենքի ուժով ձերբակալված Չարչյանը արդեն իսկ ծանոթ ոճով տեղափոխվեց իր իսկ կողմից ղեկավարված հիվանդանոց: Այս պատմության ամենահակասական և անտրամաբանական մոտեցումը Չարչյանի քաղաքական թիմակիցների կողմից նրա անձի շուրջ հանրությանը անբիծ և մաքուր կերպարի մատուցումն է:

Բժշկի առաքելությունն ու մասնագիտական կարողությունները ոչ մի պարագայում չեն արդարացնում նրա կողմից կատարված հանցանքը: Նրա թե՛ քաղաքական, և թե՛ մասնագիտական գործընկերները որպես արդարացում խոսում են վերջինիս մասնագիտական ձեռքբերումների մասին, չունենալով գեթ մի արդարացում կատարված հանցանքին: Կատարված ենթադրյալ հանցանքի ձայնագրության հրապարակումն էլ համեմատելով 1937 թվականների սովետական донос-ի հետ, հաշվի չառնելով, որ Չարչյանի արարքն էլ կարելի է նկարագրել որպես Ջորջ Օրուել-ի 1984 գրքից մի հատված: Չարչյանին ամեն հարմար պահին պրոֆեսոր անվանելով, համարելով, որ նա հասարակ մահկանացու չէ, դրանով իսկ ավելի է հաստատվում մեղադրանքների ճշտությունը:

Զարմանալի չէ նաև այսօր 7 պատգամավորների կողմից անձնական երաշխավորման ստորագրությունը՝ Արմեն Չարչյանին ազատ արձակելու միջնորդությամբ: 7 պատգամավորների դիմումը, ամենայն հավանակունթյամբ վերջինն քայլն է որպես յոթերրորդ գումարման պատգամավորներ: Կարելի է հեշտ գուշակել 7 պատգամավորների անունները, որոնց թվում են ճամբարափոխության գրոյսմաստերներ Թագուհի Թովմասյանը և Աննա Գրիգորյանը, խորտակվող նավը առաջինը լքած Սոֆիյա Հովսեփյանը, ԼՀԿ-ական Աննա Կոստանյանը և Արկադի Խաչատրյանը, ԲՀկ-ն ներկայացնող Վարդան Վարդանյանը, իսկ նախաձեռնության հեղինակն է իր հետ չհամաձայնող համաքաղաքացիներին Ժեխ անվանելու հետևանքով Մարդու իրվունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկված Նաիրա Զոհրաբյանը:

Սպիտակ խալաթավոր լինելը հրեշտակ լինելու վկայություն չէ, և ժամանակը կբացահայտի չարչյանների իրական ինքնությունը։

Հեղինակ՝ Բագրատ Վարդանյան

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

18 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

18 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

18 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

19 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

19 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

19 hours ago