Բնապահպանություն
30.06.2021

Խորհրդակցություն Սևանա լճի հանրային լողափերի սեզոնի բացմանն ընդառաջ

Խորհրդակցություն Սևանա լճի հանրային լողափերի սեզոնի բացմանն ընդառաջ

Սևանա լճի հանրային լողափերի սեզոնի բացմանն ընդառաջ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ «Սևան» ազգային պարկի աշխատակազմի մասնակցությամբ։ 

Նախքան խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը, նախարարի պաշտոնակատարն իր դժգոհությունն է հայտնել նախորդ ամիսներին կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ և հնչեցրել խիստ գնահատականներ․որոշ աշխատակիցների տրվել են խիստ նկատողություններ, մեկ աշխատակից ազատվել է աշխատանքից։ «Սևան» ազգային պարկի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու խիստ հրամայական կա։ Կատարված աշխատանքների արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ գործելաոճը, անհրաժեշտ վարչարարության կիրառումը վերանայելու և փոփոխությունների ենթարկելու կարիք կա։ 

«Այն մարդիկ, ովքեր չեն կիսում «Սևան» ազգային պարկը ինստիտուցիոնալ առումով կայացնելու, պետության և քաղաքացու շահերի սպասարկման մեր տեսլականը, չեն կարող շարունակել իրենց ճանապարհը մեզ հետ»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։ 

Ռոմանոս Պետրոսյանը կրկին անդրադարձել է «Սևան» ազգային պարկի առջև դրված խնդիրների առաջնահերթություններին՝ պատասխանատուներին տալով մի շարք հանձնարարականներ՝ հանրային լողափերի գործունեության ողջ ընթացքում խստիվ հետևել տարածքների համար սահմանված կարգապահական նորմերին. հավուր պատշաճի կազմակերպել և ժամանակին իրականացնել տարածքների աղբահանությունը. պատրաստվել Սևանա լճի ափամերձ և սահմանված նիշից ներքև՝ ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները նոր, ավելի հզոր տեխնիկական միջոցներով կազմակերպելուն (հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կապալառուի կողմից ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացումը գնահատվել էր ոչ արդյունավետ և շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել էր խնդրո առարկա աշխատանքներն իրականացնել անմիջականորեն «Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ի միջոցով։

Այդ նպատակով մշակվել է համապատասխան նախագիծ, որով նախատեսվում է իրականացնել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման համար նախատեսված 208,238.5 հազար դրամ գումարի վերաբաշխում, որի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել համապատասխան մասնագիտացված մեքենա-մեխանիզմներ։

Նախագիծը շուտով կներկայացվի Կառավարության քննարկմանը)։ Հանդիպման ավարտին նախարարի պաշտոնակատարն ազգային պարկի գործընկերներին հորդորել է համախմբվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ և անել հնարավորը այն կյանքի կոչելու համար։

Լրահոս
Ահա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ Նորատ Տեր-Գրիգորյանց
13:09
Ահա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ Նորատ Տեր-Գրիգորյանց
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը. վարչապետ
12:53
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը. վարչապետ
Կարևորվել է ՀՀ-ի և Շվեյցարիայի միջև ձևավորված հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը
12:34
Կարևորվել է ՀՀ-ի և Շվեյցարիայի միջև ձևավորված հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը
Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի. Հարություն Հարությունյան
12:14
Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի. Հարություն Հարությունյան
Հայ և թուրք գործարարները քննարկել են առևտրի, ներդրումների հնարավորությունները
12:01
Հայ և թուրք գործարարները քննարկել են առևտրի, ներդրումների հնարավորությունները
2027-ից կուժեղանա առցանց խաղային գործունեության պետական վերահսկողությունը
11:48
2027-ից կուժեղանա առցանց խաղային գործունեության պետական վերահսկողությունը
Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքի գոտի հայտարարել
11:31
Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքի գոտի հայտարարել
«Պետք է համախմբվել և մերժել բոլորին»․ Էդմոն Մարուքյան
11:12
«Պետք է համախմբվել և մերժել բոլորին»․ Էդմոն Մարուքյան
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի
11:08
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի
Երթևեկության կազմակերպման խնդիրները մեզ համար գերակա է. Տիգրան Ավինյան
11:06
Երթևեկության կազմակերպման խնդիրները մեզ համար գերակա է. Տիգրան Ավինյան
Մենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան․ Օվերչուկ
18:32
Մենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան․ Օվերչուկ
ՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականը
17:26
ՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականը
Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել
17:10
Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել
Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին օրակարգում չկա․ ԱԳՆ
16:11
Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին օրակարգում չկա․ ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով
15:17
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով