Սպորտ

Ըմբիշ Լյովա Գևորգյանը հաղթեց ադրբեջանցուն՝ դառնալով Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Գերմանական Դորտմունդում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումների վերջին օրը 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը, որը նախօրեին երեք հաղթանակ տանելով հասել էր եզրափակիչ, ոսկե մեդալի համար գոտեմարտում հանդիպեց Ադրբեջանը ներկայացնող Այդին Ահմադովին:

Գոտեմարտն ավարտվեց հայ ըմբիշի հաղթանակով՝ 11-0 հաշվով: Լյովա Գևորգյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը եզրափակչում 3-8 հաշվով զիջեց ադրբեջանցի Քանան Հեյբաթովին:

92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը, որը նախօրեին կիսաեզրափակչում պարտվել էր գերմանացի Յոհանես Մեյերին, այսօր երրորդ տեղի համար գոտեմարտում 11-0 հաշվով հաղթեց հունգարացի Կրիշտիան Գաբոր Անգյալին ու դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր:

Այսպիսով, հայ ըմբիշները Դորտմունդից կվերադառնան 5 մեդալներով՝ մեկ ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե: Նախօրեին Եվրոպայի փոխչեմպիոն էր հռչակվել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, իսկ 70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Հուլիսի 2-ին Եվրոպայի երիտասարդների առաջնությունում պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

2 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

5 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

8 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

8 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

10 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

10 hours ago