Լրահոս 24/7

Հայէկոնոմբանկն այսօր ամփոփեց 2020թ. արդյունքները

Հայէկոնոմբանկն այսօր ամփոփեց 2020թ. արդյունքները

Չնայած 2020թ. մարտահրավերներին, Բանկն այսօր կայացած տարեկան ժողովում տարին ամփոփեց մի շարք կարևոր ձեռքբերումներով և հիմնական ցուցանիշների զգալի աճով: Այսպես, 2020թ. ֆինանսական արդյուների համաձայն, նախորդ տարվա համեմատ Բանկը գրանցել է.

· Ակտիվների 14.3% աճ` կազմելով 320.8 մլրդ դրամ

· Հաճախորդներին տրված վարկերի 9.8% աճ` կազմելով 193.3 մլրդ դրամ

· Բանկի պարտավորությունների 15.7% աճ` կազմելով 279.2 մլրդ դրամ

· Ընդհանուր կապիտալի 5.4% աճ` (հիմնականում կանոնադրական կապիտալի համալրման և ձևավորված շահույթի հաշվին)` կազմելով 41.6 մլրդ դրամ

· Շահույթի 44.2% աճ` կազմելով 4.8 մլրդ դրամ

Հարկ է նշել, որ հաշվետու տարում ևս վարկային պորտֆելը պահպանել է ավանդական բարձր որակը, և խնդրահարույց վարկերը 2020թ. տարեվերջին կազմել են պորտֆելի ընդամենը 1.34%:

2020թ. ընթացքում Բանկը ՎԶԵԲ (EBRD), ԳՀՀ (KFW), ՍԱԶԲ (BSTDB), ՀԶԲ (FMO), ԱԶԲ (ADB), SIMBIOTICS S.A., BLUEORCHARD FINANCE S.A-ի և այլ առաջնակարգ միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է մոտ 67.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք միջոցներ՝ ուղղված ՀՀ-ում ՄՓՄՁ ծրագրերի զարգացմանը:

Հաշվետու տարում, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված պետական աջակցության շրջանակներում, իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ մասնավորապես՝ 65,000–ից ավելի ֆիզ. անձ հաճախորդի տրամադրվել է վարկային արձակուրդ, իսկ 1,000-ից ավելի իրավ. անձ հաճախորդի համար իրականացվել է դրամական հոսքերին հարմարեցված վարկերի մարման գրաֆիկների փոփոխություն: Ընդհանուր առմամբ, Բանկի միջոցով Կառավարության աջակցության ծրագրերի շրջանակներում տրամադրվել է ավելի քան 15.0 մլրդ դրամի վարկ՝ ցածր կամ զրոյական (սուբսիդավորվող) տոկոսադրույքներով:

2020թ.-ի արդյունքների ամփոփման ժամանակ առանձնացվեց նաև Բանկի սպասարկման արդիականացմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք ծրագրային համակարգերի, մասնավորապես, «Online Banking» հարթակի և «Mobile Banking» հավելվածի նոր տարբերակների գործարկումը: Նախորդ տարում ընդլայնվեց նաև Բանկի մասնաճյուղային ցանցը՝ 2 նոր՝ «ԱՐՏԱՇԻՍՅԱՆ» և «ՔԱՆԱՔԵՌ» մասնաճյուղերի գործարկմամբ՝ հասցնելով դրանց ընդհանուր քանակը 53-ի:

«Առաջիկայում ևս ամրապնդելու ենք դիրքերը շուկայի բոլոր հատվածներում՝ մասնակից դառնալով տնտեսության զարգացման և կայունացման գործընթացին` մեր գործընկերների համար

մնալով որպես վստահելի ֆինանսական կառույց»,- իր խոսքում նշեց Բանկի Գործադիր տնօրեն պրն. Արամ Խաչատրյանը:

«Զարգացմանը զուգահեռ՝ Բանկը շարունակում է շահաբաժինների վճարման, ինչպես նաև տարբեր սոցիալական և բարեգործական ծրագրերին մասնակցության ավանդույթը»,- իր ելույթում նշեց Բանկի Խորհրդի նախագահ պրն. Սարիբեկ Սուքիասյանը՝ Բանկի գործունեության մեջ կարևորելով կորպորատիվ կառավարման, ներքին հսկողության և ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգերի կիրառումն ու ռազմավարական ծրագրով նախանշված կայուն զարգացման ապահովումը:

«Շնորհակալ ենք մեր գործընկերներին, բաժնետերերին, հաճախորդներին շարունակական վստահության և աջակցության համար»,- ասված է Բանկի հաղորդագրության մեջ:

2021թ. հունիսի 29-ի դրությամբ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ընդհանուր կապիտալը կազմում է 43.3 մլրդ դրամ, նորմատիվային կապիտալը՝ մոտ 42.5 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները` 338.7 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 207.7 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները` մոտ 56.2 մլրդ դրամ, շահույթը` ավելի քան 1.2 մլրդ դրամ: Բանկն ունի 54 մասնաճյուղ (ներառյալ Գլխավոր գրասենյակը) Հայաստանի Հանրապետությունում և Արցախում։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

39 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago