Գլխավոր
02.07.2021

Եվրամիության հանձնակատարը ռեգիոնում ու Հայաստանում

Եվրամիության հանձնակատարը ռեգիոնում ու Հայաստանում

Ռեգիոնալ այցի շրջանակում հուլիսի 8-ին Հայաստան կժամանի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին: Վարհեի այցի նպատակը ռեգիոնի կայունությանն ու կանխատեսելիությանը նպաստելն է, այդ հարցում Եվրամիության շահագրգռությունը և պատրաստակամությունը հավաստելը: Եվրահանձնակատարի ռեգիոնալ այցը տեղի է ունենում մի բավականին առանձննահատուկ իրողության ֆոնին: Խոսքը Արցախի դեմ թուրք-ահաբեկչական պատերազմի և դրան հաջորդած հետպատերազմական բարդ իրադրության մասին չէ միայն: Առանձնահատուկ հանգամանքը այն է, որ նաև հենց այդ իրողությունների ֆոնին կա Բելառուսի որոշումը Արևելյան գործընկերության ծրագրից դուրս գալու մասին: Իսկ եվրոպական հարևանության քաղաքականության գործում Արևելյան Գործընկերության ծրագիրը ուներ առաջնային նշանակություն, որը ներառում է նաև Կովկասի երեք երկրները: Այդ ծրագիրը ինչպես հայտնի է վերաբերում է հետխորհրդային երեք պետությունների, որոնց շարքում բացի կովկասյան եռյակից, նաև Ուկրաինան է, Մոլդովան, Բելառուսը:

Ինչպես հայտնի է, Հայաստանը հենց այդ շրջանակում է, որ 2017-ի նոյեմբերին կնքեց ԵՄ հետ համապարփակ գործակցության համաձայնագիրը, որը վավերացման արարողակարգերը անցնելուց հետո ամբողջապես ուժի մեջ մտավ 2021-ի մարտի 1-ից: Արևելյան Գործընկերության ծրագիրը եվրոպական հարևանության ու ընդլայնման քաղաքականության առանցքային գործիքն ու ձևաչափն է, որը իհարկե ճգնաժամում է վաղուց, արդեն մի քանի տարի, գտնվելով ըստ էության եթե ոչ սառեցված, ապա առնվազն գոլ վիճակում: Բայց, եթե Բելառուսը հայտարարում է դրանից դուրս գալու մասին, այստեղ արդեն ընդհանրապես առաջանում է ծրագրի հետագա ճակատագրի, ամբողջության և գոյության հարց: Ահա այդ համատեքստում է, որ հարևանության ու ընդլայնման հարցերի եվրահանձնակատարի կովկասյան ռեգիոնալ այցը ստանում է յուրահատուկ տողատակ, հաշվի առնելով և այն, որ Բելառուսի որոշման հանդեպ ԵՄ վերաբերմունքից թերևս կախված է լինելու այն, թե ինչպես կվարվի նաև Ալիևը, որը Եվրամիության հետ ունի խնդիրներ լայն իմաստով, և հետպատերազմական իրողության պայմաններում էլ հայ ռազմագերիների և Արցախի հարցի հետագա կարգավորման հարցերի շուրջ ԵՄ դիրքորոշումների իմաստով:

Եթե Լուկաշենկոյի շանտաժը անցնի, ապա անկասկած է, որ շանտաժի է դիմելու նաև Ալիևը: Ըստ ամենայնի, Եվրամիությանը հարկ է պարզապես ձեռնամուխ լինել Արևելյան գործընկերության ծրագրի ապամոնտաժման՝ վերակազմակերպման տրամաբանությամբ:

Ակնառու է, որ այդ ծրագիրը այլևս գործունակ չէ, առնվազն այն տեսքով, ինչով ստեղծվել էր, և այն նպատակների ու գործընթացների տրամաբանությամբ, որ կար հիմքում: Ըստ այդմ, ծրագրի լուծարումը՝ որևէ սահուն ճանապարհով, կլինի թերևս լավագույն որոշումը, դրա փոխարեն հարևանության երկրներին առաջարկելով առավել գործնական կամ կոմպակտ, կամ պարզապես անհատական գործակցության ձևաչափեր և մոտեցումներ: Արևելյան Գործընկերության ծրագիրը ինքնախաբեություն է նաև այն իմաստով, որ՝ ոչ միայն ծրագրի անդամ երկրների շրջանակը թեկուզ նվազագույն աստիճանով միատարր չէ, կամ ամբողջական չէ, այլ նաև ծրագրի «տեր» երկրների շրջանակը, այսինքն Եվրամիությունն ինքը: Ըստ այդմ, Եվրահանձնակատարի ռեգիոնալ այցի համատեքստում միակ հանգամանքը, որ կարող է արժանանալ իրատեսական, գործնական ու առարկայական քննարկման, պետք է, կամ կարող է լինել հենց ԱլԳ ծրագրի ապամոնտաժումն ու վերափոխումը որևէ այլ, ավելի իրատեսական ձևաչափի: Դա էական նշանակություն ունի թե եվրոպական քաղաքականության արդյունավետության, թե ընդհուպ եվրոպական քաղաքականության հեղինակության համար, այն երկրների հանրությունների շրջանում, որոնք դիտվում են հարևանության գործընկերներ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է