Այսօր Վերաքննիչ դատարանում սկսվել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բերված բողոքի քննությունը:
Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում պաշտպան Արամ Վարդևանյանն անդրադառնալով Չարչյանի առողջական վիճակին, ասաց, որ նա դեռ գտնվում է հիվանդանոցում:
«Սրտի վերաբերյալ բժշկական միջամտություն է եղել: Հուսով ենք դրական դինամիկա կլինի: Նույնիսկ, եթե դատարանը որոշի վերացնել կալանավորումը, պրոֆեսոր Չարչյանն այս պահին չի կարող դուրս գրվել հիվանդանոցից»,-եզրափակեց պաշտպանը:
Նա նաև հիշեցրեց, որ ԱԺ 7 պատգամավորներ ու Հայաստանում հեղինակություն վայելող 3 բժիշկներ դիմել էին դատախազություն՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կիրառված կալանավորումը անձնական երաշխավորություն խափանման միջոցով փոխարինելու միջնորդությամբ: «Իրենցից յուրաքանչյուրը պատրաստ էր 500 հազար դրամ գումար վճարել, բայց դա բավարար չէր: Դա նշանակում է, որ ուղղակի պետք է, որ պրոֆեսոր Չարչյանն ազատության մեջ լինի: Կներեք, բայց դա իրավաբանություն չէ»:
Արամ Վարդևանյանը տեղեկացրեց՝ դատավոր Արմինե Մելիսեթյանը բավարարելով կալանքի միջնորդությունը, հիմք էր ընդունել այն հանգամանքը, որ Չարչյանը «Իզմիրլյան» ԲԿ–ի տնօրենն է, փաստացի հնարավոր վկաների վերադասը: «Երեկ «Իզմիրլյան» ԲԿ-ն հայտարարություն տարածեց, ես նաև իրավաբանական անձանց ռեգիստրից վերցրեցի քաղվածք, համաձայն որի` 30.06.2021թ-ից Արմեն Չարչյանը «Իզմիրլյան ԲԿ տնօրենը չէ: Երկու հիմքն էլ արդեն չկա, բայց Արմեն Չարչյանը դեռ կալանավորված է»,- ասաց Վարդևանյանը:
Այսօր ավելի վաղ Չարչյանի մյուս պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ այսօր այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվելու:

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…