Բնապահպանություն
02.07.2021

«Քարֆուր Հայաստանի» դրամարկղերում այլևս չեն լինելու պլաստիկ տոպրակներ

«Քարֆուր Հայաստանի» դրամարկղերում այլևս չեն լինելու պլաստիկ տոպրակներ

Հուլիսի 3-ը պլաստիկի դեմ պայքարի միջազգային օրն է: Շուկայում լինելով ամենամեծ բիո բաժին ունեցողը, ինչպես նաև էկո գաղափարախոսության, առողջ ապրելակերպը խրախուսող` «Քարֆուր» սուպերմարկետը անմասն չմնաց այս ամենից: 

Ինչպես տեղեկացնում է araratnews.am-ը, այսօր «Քարֆուր»-ի «Երևան մոլ»-ի մասնաճուղում տեղի ունենցավ միջոցառում, որտեղ սուպերմարկետի գլխավոր տնօրենը Վաչե Արսենը ներկայացրեց «Ասա´ ոչ պլաստիկե տոպրակներին» նախաձեռնության կարևորությունը երկիր մոլորակի համար: 

«Կարո´ղ ենք աշխարհը և Հայաստանը ազատել մեկ անգամյա օգտագործման պլաստիկ տոպարակներից: Եկել է ժամանակը այս գաղափարն իրագործելու: Ամեն տարի մենք միլիոնավոր տոննաներով մեկ անգամյա պլաստիկե տոպրակներ ենք օգտագործում, որի մեծ մասը վերամշակման ենթակա չէ: Ամեն տարի ամբողջ աշխարհում արտադրվող մեկ անգամյա պլաստիկե տոպրակների քանակը դառնում է պայթյունավտանգ»,- ասաց Վաչե Արսենը ներկայացնելով, որ պլաստիկե արտադրման քանակը 1900-ականների 2 միլիոն տոննայից հասել է 368 միլիարդ տոննայի, իսկ արտադրված պլաստիկի կեսից ավելին արտադրվել է 2000-ականներին:

Նրա խոսքով` այս տեմպերով 2025 թվականին արտադրության ծավալները կհասնեն 600 միլիարդ տոննայի։ «Տարեցտարի մենք մոլորակ ենք արտանետում 300 միլիոն տոննա պլաստիկե աղբ: Համաձայն միացյալ ազգերի զարգացման ծրագրի ուսումնասիրությունների` վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանն արտադրել է 100 հազար տոննա պլաստիկե աղբ: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության աջակցությամբ իրականացված ուսումնասիրությունների` պլաստիկ տոպրակները, շշերի տարաները Հայաստանում ջրի աղտոտման հիմնական պատճառն են: «Քարֆուր»-ում մենք հորդորում և ուղղորդում ենք հաճախորդներին ճիշտ կազմակերպել գնումները, ապրել շրջակա միջավայրի նկատմամբ մեծ պատասխանատվությամբ հանուն մեր մոլորակի։ Մենք մեր հաճախորդներին ապահովում ենք բնական էկո ապրանքներով և կազմակերպում այդ կայուն էկո սովորույթների ներթափանցումը իրենց առօրյա կյանք»,- ասաց Վաչե Արսենը:

«Քարֆուր»-ը, որպես էկո համակարգի մի մասնիկ` իր առջև չափանիշ է սահմանում` լինել շրջակա միջավայրի նկատմամբ պաստասխանատու, ինքնաբավ կազմակերպություն. «Մենք պետք է հասկանանք , որ մեկ անգամյա պլաստիկե տոպրակները հանգեցնում են բազմաթիվ խնդիրների, և պետք է դադարեցնենք դրանց օգտագործումը: «Քարֆուր Հայաստան»-ը մեծ հպարտությամբ հայատարարում է, որ Հայատանում մենք առաջին ամենամեծ առևտրի ցանցն ենք, որը հրաժարվում է պլաստիկե տոպրակից»,- ասաց «Քարֆուր Հայաստան»-ի տնօրեն Վաչե Արսենը:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Արաբական Միացյալ էմիրությունների լիազոր դեսպանի պաշտոնակատարը, ֆրանսիական դեսպանատան տնտեսական հարցերի պատասխանատուն, Շրջակա միջավայրի և Էկոնամիկայի նախարարությունների ներկայացուցիչներ, հյուրեր, հաճախորդներ: 

Ներկաները մտքեր փոխանակեցին, իսկ Վաչե Արսենը պատասխանեց ներկաներին հուզող հարցրեին ընդգծելով, որ ոչ պլաստիկե տոպրակները, թեև երեք անգամ ավելի թանկ է, բայց նպատակը միջավայրը փրկելն է։

Լրահոս
Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի. Հարություն Հարությունյան
12:14
Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի. Հարություն Հարությունյան
Հայ և թուրք գործարարները քննարկել են առևտրի, ներդրումների հնարավորությունները
12:01
Հայ և թուրք գործարարները քննարկել են առևտրի, ներդրումների հնարավորությունները
2027-ից կուժեղանա առցանց խաղային գործունեության պետական վերահսկողությունը
11:48
2027-ից կուժեղանա առցանց խաղային գործունեության պետական վերահսկողությունը
Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքի գոտի հայտարարել
11:31
Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքի գոտի հայտարարել
«Պետք է համախմբվել և մերժել բոլորին»․ Էդմոն Մարուքյան
11:12
«Պետք է համախմբվել և մերժել բոլորին»․ Էդմոն Մարուքյան
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի
11:08
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի
Երթևեկության կազմակերպման խնդիրները մեզ համար գերակա է. Տիգրան Ավինյան
11:06
Երթևեկության կազմակերպման խնդիրները մեզ համար գերակա է. Տիգրան Ավինյան
Մենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան․ Օվերչուկ
18:32
Մենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան․ Օվերչուկ
ՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականը
17:26
ՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականը
Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել
17:10
Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել
Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին օրակարգում չկա․ ԱԳՆ
16:11
Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին օրակարգում չկա․ ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով
15:17
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով
ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Հեգսեթ
14:32
ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Հեգսեթ
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և պատասխանել քննադատներին
12:46
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և պատասխանել քննադատներին
Մեզ պետք են դիվանագիտական հաղթանակներ, ոչ թե խնդիրների խորացում. Արամ Վարդևանյան
12:13
Մեզ պետք են դիվանագիտական հաղթանակներ, ոչ թե խնդիրների խորացում. Արամ Վարդևանյան