Հասարակություն
03.07.2021

Բարելավվել է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ֆինանսավորման կարգը

Բարելավվել է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ֆինանսավորման կարգը

Հ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) գործունեության ֆինանսավորման կարգում:

Առաջարկվող փոփոխությամբ ՏՄԱԿ անձնակազմերում կսահմանվեն հաստիքներ և աշխատավարձերի միասնական քաղաքականություն, կնորմավորվեն կենտրոնների պահպանման ծախսերը, կբարելավվի այդ կառույցների ընդհանուր ֆինանսական վիճակը: Ըստ այդմ` ֆինանսավորման համար հիմք կհանդիսանան ինչպես կենտրոնի կողմից սպասարկվող սաների թիվը, այլև սպասարկվող դպրոցների քանակը, աշակերտների խտությունը, տարածքային բաշխվածությունը և այլն։

Մշակվել է ֆինանսավորման նոր բանաձև, որով կենտրոնի տարեկան ֆինանսավորման չափի որոշման համար սահմանվել են գործակիցներ: Հաշվի կառնվի սպասարկվող տարածքում գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների, 2022 թվականի սեպտեմբերի 1-ից հետո՝ նաև նախակրթարանների, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից հետո՝ նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների թիվը:

Միաժամանակ նոր բանաձևը լուծումներ է առաջարկում նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կազմում գործող մասնաճյուղերի ֆինանսավորման համար:

Հաստատված ֆինանսավորման նոր կարգը համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման համատեքստում մանկավարժահոգեբանական ծառայությունների մատչելիության և արդյունավետության բարձրացման նպատակ է հետապնդում: Ակնկալվում է, որ ներառական կրթությանն աջակցող մանկավարժական և հոգեբանական ծառայություններն առավել արդյունավետ կիրականացվեն: Միաժամանակ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն կցուցաբերվի իրենց կցված տարածքների բոլոր ուսումնական հաստատությունների սովորողներին, ծնողներին և մանկավարժական աշխատողներին:

Լրահոս
Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը
08:18
Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը
ՄԱԿ-ն ընդունելու է, որ Իլհամ Ալիեւն իրենից ուժե՞ղ է, ինքնալուծարվելու՞ է
08:12
ՄԱԿ-ն ընդունելու է, որ Իլհամ Ալիեւն իրենից ուժե՞ղ է, ինքնալուծարվելու՞ է
Մոսկվայում կայացավ Հայ Ձեռնարկատերերի Ասոցիացիայի գործարար հանդիպումը
08:06
Մոսկվայում կայացավ Հայ Ձեռնարկատերերի Ասոցիացիայի գործարար հանդիպումը
«Թուրքական Կիպրոսը» գրոհում է
20:58
«Թուրքական Կիպրոսը» գրոհում է
ՌԴ-ն պատրաստ է աջակցելու ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը
18:46
ՌԴ-ն պատրաստ է աջակցելու ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը
Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է
17:54
Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է
Լավրովն ու Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ
16:44
Լավրովն ու Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ
ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին
15:27
ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև
14:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև
Միրզոյանն ու Բայրամովը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը
13:44
Միրզոյանն ու Բայրամովը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
13:33
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
Անթալիայում մեկնարկել է  Միրզոյանի և  Բայրամովի երկկողմ հանդիպումը
12:59
Անթալիայում մեկնարկել է Միրզոյանի և Բայրամովի երկկողմ հանդիպումը
Այսօր նախատեսված են ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցություններն Օմանում
12:04
Այսօր նախատեսված են ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցություններն Օմանում
Հայ-իրանական զորավարժությանը կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ
19:56
Հայ-իրանական զորավարժությանը կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ
Կարեն Ասլանյանը եզրափակչում է
19:37
Կարեն Ասլանյանը եզրափակչում է