

ՀԱՊԿ պաշտոնական պատասխանը, որ ստացվել է այսօր այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարության տեսքով, ոչ մի նորություն չի պարունակում։ Դրա բովանդակությունը պարզ էր շատ վաղուց,- այս մասին գրառում է արել «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Կարող ենք պնդել, որ ՀԱՊԿ-ը ոչ թե պատասխանել է Հայաստանի դիմումին, այլ վճռել է ինքն իր հարցը: Այսպիսի պատասխանից հետո Երևանը երկու հարց ունի՝ կամ պետք է դնի ՀԱՊԿ արմատական վերափոխման հարցը, կամ դնի ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերության վերանայման հարցը: Ընդ որում, ոչ մի դեպքում սա չպետք է դիտարկել որպես դեմարշ Ռուսաստանի դեմ, որովհետև Հայաստանը ոչ միայն դույզն իսկ կասկածի տակ չի դնում հայ-ռուսական ռազմական փոխօգնության և դաշնակցային գործակցության իրավա-պայմանագրային դաշտը, այլ ըստ էության նույնիսկ հայտարարել է հայկական բանակի վերափոխման հարցում ՌԴ հետ աշխատանքի մասին:
ՀԱՊԿ հարցի օրակարգայնացումը չի կարող գնահատվել «հակառուսականության» պարզունակ տրամաբանությամբ, ինչը արվում է Հայաստանում մշտապես՝ զրկելով Հայաստանին քաղաքական ճկունության լայն հնարավորությունից: ՀԱՊԿ պատասխանը բացառիկ նվեր և հնարավորություն է Հայաստանի և մեր երկրի ռազմա-քաղաքական ղեկավարության համար։ Հայաստանը ստանում է շանս աշխարհաքաղաքական այլ ուժային կենտրոնների ուղղությամբ ոչ միայն նայելու, այլև նրանց հետ անկաշկանդ հարաբերություններ կառուցելու ազատություն։
Հ․Գ․ Ի պատասխան ՀԱՊԿ-ի այսօրվա դիրքորոշման Հայաստանի նոր խորհրդարանի օրակարգում պետք է հայտնվի ՀԱՊԿ շրջանակում վավերացված պայմանագրերից մեկի վերանայման հարցը: Խոսքը 2012 թվականին Հայաստանի եվրասիականացման ալիքի ծավալմանը մեկնարկին զուգահեռ վավերացված պայմանագրի մասին է, որի համաձայն Հայաստանը որևէ երրորդ երկրի հետ ռազմական ենթակառուցվածքային գործակցության համար պետք է ստանա ՀԱՊԿ բոլոր անդամների համաձայնությունը: Եթե ՀԱՊԿ անդամները համաձայն չեն Հայաստանի ռազմա-քաղաքական խնդիրների հարցում դաշնակցային միասնական վարքագծի հեռանկարին, ապա նրանք չպետք է ունենան Հայաստանի ու երրորդ երկրի ռազմական ենթակառուցվածքային գործակցության հարցում, այլ կերպ ասած Հայաստանի այլընտրանքի հնարավորության հարցում որոշիչ ձայնի իրավունք: Նրանք կամ Հայաստանի հետ «կնվագեն» այսպես ասած նվագախմբով, կամ Հայաստանը պետք է ունենա նվագակցի ինքնուրույն ընտրության հնարավորություն»։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր՝ Հայաստանի հարավում իրավիճակի սրացումը՝ կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, սահմանային միջադեպ է և չի առնչվում ՀԱՊԿ-ի հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…