Քաղաքականություն

Մերժվածը անձամբ տեղյա՞կ է փոխգնդապետ Աշոտյանի ասուլիսային տարատեսակ արկածներից | Վահագն Ալեքսանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ասուլիսներից մեկի ժամանակ Արմեն Աշոտյանի կիրառած բառապաշարին ու գրել.

«Ես չգիտեմ, թե Մերժվածը անձամբ տեղյա՞կ է փոխգնդապետ Աշոտյանի ասուլիսային տարատեսակ արկածներից, այդ արկածների ընթացքում փոխգնդապետի օգտագործած բառամթերքից, թե ոչ։

Չնայած չեմ բացառում, որ իր այս տարիքում Մերժվածի միակ զվարճանքն է մնացել ճաղատ, բայց արդեն մորուքավոր փոխգնդապետի՝ անբարոյական բառապաշարով ասուլիսների տեսաձայնագրությունները նայելը։ Երևի հենց օր ծերության նման զվարճանք ունենալու համար էլ Աշոտյանին, որը բանակում մեկ օր չէր ծառայել, ՀՀ ԶՈՒ փոխգնդապետի կոչում է տվել, որպեսզի դիտելիք վիդեոկոնտենտը ավելի խայտաբղետ լինի։

Մերժվածը, որ կյանքում կես ընտրություն առանց կեղծիքի չի հաղթել, Մերժվածը, որի կազմակերպած բոլոր ընտրությունները բանակում անցել են համատարած ծեծի, զինվորների նվաստացման ու այլ դրսևորումներով, որի իշխանության հավերժացման համար կազմակերպված Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիրքերից իջեցված ու բայց «սխալ» քվեարկելու համար աչքների տակը կապույտ ստացած զինվորներին իմ աչքով եմ տեսել ծառայությանս ժամանակ,  Մերժվածը, որն առանց ընտրակաշառքի ու ծեծվող զինվորների Հայաստանում նույնիսկ 5 տոկոս ձայն չի ունեցել ու չունի, հենց այս Մերժվածը, կարծում եմ՝ ժամանակն է փոխի իր զվարճանքի ձևը ու իր այս ձեռնասուն կերպարին խնդրի իր անձնական զվարճանքի համար նախատեսված այս հոլովակները նկարել առանձին, ու փակ կապով ուղարկել իրեն, ոչինչ, հանրությունը թող անմասն մնա Մերժվածի անձնական ֆետիշային զվարճանքից»։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

11 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

11 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

11 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

12 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

12 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

12 hours ago