Քաղաքականություն
03.07.2021

Ընդդիմություն դարձած նախկինների երազանքը՝ հոգեվարքի մեջ

Ընդդիմություն դարձած նախկինների երազանքը՝ հոգեվարքի մեջ

Նախկին իշխանությունների կողմից ձևավորված դաշինքներից 2-ը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին հստակ նպատակով՝ զավթել իշխանությունը։

2018 թ․ իշխանության կորստից հետո հնչած գաղափարը, որ երկրում իրավիճակ է փոխվել, մինչ այժմ չի գիտակցվել այդ ուժերի առաջնորդների և հետևորդների կողմից։ Առաջին հայացքից այս երկու դաշինքները փոխել էին իրենց քարոզարշավի ձևաչափը, սակայն չդավաճանելով տարիների ընթացքում հավաքած փորձին՝ ընդհատակից շարունակում էին գործել հին մեթոդներով։ Սակայն խաղասեղանին դրված ուժերն ու միջոցները չարդարացրեցին սպասումները, ինչին կա պարզ բացատրություն։

Հայաստանում իսկապես իրավիճակ է փոխվել, և արդեն 3 տարի է՝ Հայաստանի քաղաքացին ազատ է իր ընտրությունում և կամարտահայտման մեջ այլևս էֆֆեկտիվ չէ նրա հետ խոսել սպառնալիքի կամ ընտրակաշառքի լեզվով։ Նախկին իշխանության կողմից ղեկավարված ուժերը սխալ էին հաշվարկել սեփական ուժերը և հնարավորությունները, ինչը և դարձավ պարտության կարևորագույն պատճառներից մեկը։ Նրանք այդպես էլ չկարողացան հասկանալ որ հեղափոխության հիմքը գաղափարն է և դրա շուրջ համախմբված մարդիկ, այլ ոչ թե միջոցներն ու մեթոդները։

Ի հակադրություն սրա՝ իրենց համակիրների մի մասը մասնակցում էր նախընտրական գործընթացներին սեփական շահի համար, մյուս մասը՝ պարտադրաբար, և շատ սակավաթիվ հատված՝ անկեղծ նվիրումով։ Նման մոտեցմամբ լավագույն դեպքում հնարավոր էր միայն իշխանազավթում, այլ ոչ թե ժողովրդական ընտրությամբ իշխանության ստանձնում։

Պետք է արձանագրել, որ այս ուժերի կողմից հակաօրինական եղանակով քվեներ հավաքելու փորձերն ի չիք դարձան նաև ոստիկանության արդյունավետ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ։ Ընտրակաշառք առաջարկելու, սպառնալիքի ուժով պարտադրաբար ձայներ հավաքելու գործին նվիրված կուսակիցների բացահայտման մի քանի դեպքերն ի սկզբանե կոտրեցին այս գործիքակազմի կիրառման արագությունը։

Դաշինքների շահերը անօրինականությամբ սպասարկող անձանցից շատերը հրաժարվում էին շարունակել աշխատանքը՝ իրենց դիմաց ունենալով օրինախախտների ձերբակալման և քրեական գործերի հարուցման օրինակներ։ Նույնիսկ որպես վերջին հույս պահելով հետընտրական բուռն պրոցեսների հնարավորությունը՝ իշխանությանը կարոտ ուժերը կրկին չհաշվարկեցին սեփական հնարավորությունները։

Նախկինում նույնիսկ «թաղային հեղինակության» ցուցումով անկարգությունների գնացող մարդն այսօր արդեն դժվար թե պատրաստ լիներ գնալ նման վտանգավոր քայլի՝ հանուն ուրիշի իշխանության։ Այս բոլոր հանգամանքները միասին՝ նախկին իշխանությունը հայտնվեց բարդ իրավիճակում, երբ նույնիսկ սակավաթիվ հետևորդները, որոնք մինչև վերջ մնացին նրանց կողքին, արդեն իսկ փոշմանել և փորձում են վերընտրված իշխանության հետ համագործակցության կամուրջներ կառուցել․ ծախսված նյութական միջոցները անվերադարձ և անարդյունք կորած են, և նրանց մնում է միայն համակերպվել իրենց համար սարսափելի, «շարքային» ընդդիմադիր գործչի դերի հետ, ինչն իրենց՝ նույնիսկ ամենավատ երազում դժվար էր պատկերացնել։

Բագրատ Վարդանյան

Լրահոս
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
19:03
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև
18:48
Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև
2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է
18:39
2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է
Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմն ավարտելու հարցը
18:28
Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմն ավարտելու հարցը
Քննարկվել են ՀՀ-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:08
Քննարկվել են ՀՀ-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
17:48
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
Հույս ենք հայտնում, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի. ՀԱՊԿ
17:31
Հույս ենք հայտնում, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի. ՀԱՊԿ
Այժմ ժամանակն է ստորագրելու և վավերացնելու պայմանագիրը. Մարկո Ռուբիո
17:23
Այժմ ժամանակն է ստորագրելու և վավերացնելու պայմանագիրը. Մարկո Ռուբիո
ԵՄ գործընկերների հետ պետք է քննարկենք, թե ինչ փոփոխություններ մտցնենք մանդատում. Միրզոյան
16:59
ԵՄ գործընկերների հետ պետք է քննարկենք, թե ինչ փոփոխություններ մտցնենք մանդատում. Միրզոյան
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
16:44
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Եվրոպայի խորհուրդը ևս ողջունել է հայ-ադրբեջանական հայտարարությունները
16:24
Եվրոպայի խորհուրդը ևս ողջունել է հայ-ադրբեջանական հայտարարությունները
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք
16:10
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք
Տնտեսվարողներին պետք է օգնենք, որ նրանք բարձրացնեն իրենց որակը. վարչապետ
15:50
Տնտեսվարողներին պետք է օգնենք, որ նրանք բարձրացնեն իրենց որակը. վարչապետ
Դեռ վաղ է խոսել համաձայնագրի ստորագրման վայրի մասին. Մամեդով
15:21
Դեռ վաղ է խոսել համաձայնագրի ստորագրման վայրի մասին. Մամեդով
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քայլերը տեքստի վերջնականացման ուղղությամբ
15:09
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քայլերը տեքստի վերջնականացման ուղղությամբ