Արժեքներ
13.07.2019

Պոմպակայանները չեն աշխատում. Աղավնատուն գյուղի մի հատվածում 20 օրից ավել ոռոգում չի կատարվել

Պոմպակայանները չեն աշխատում. Աղավնատուն գյուղի մի հատվածում 20 օրից ավել ոռոգում չի կատարվել

Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի «կանալներ» կոչվող տարածքում 20 օրից ավելի գյուղացիները ոռոգման ջուր չունեն: Խաղողի այգիները թառամել էին չորությունից, ինչն անկասկած անդրադառնալու է նաև բերքի վրա: Չորացել էին նաև բանջարաբոստանային մշակաբույսերը: Մեծ առուն հոսում է հողամասերի գլխամասով, սակայն ոռոգելու հնարավորություն չկա, անպայման պոմպով պետք է ջուրը բարձրանա:
Գյուղի այդ հատվածում ոռոգումն իրականացվում է երեք պոմպակայանների միջոցով: Այս օրերին, երկու պոմպակայաններն անսարք էին, իսկ մյուսի ուղղությունն այլ է, և գյուղացիները չեն կարողանում ջուրը տեղ հասցնել:

Պավլուշ Հովհաննիսյանը ցույց էր տալիս թառամած այգին և նշում, որ իրենց պոմպակայանի անսարքությունը լուրջ բան չէ, առավելագույնը մեկ ժամվա հարց է: Սակայն, 20 օր է՝ «Էջմիածին» ՋՕԸ-ից ասում են, թե այսօր կամ վաղը կվերանորոգեն ու այդպես էլ որևէ աշխատանք չեն կատարում:
«Որ վարձավճարն ուշացնում ենք, մեզ գցում են դատարանի դռնելը, բա իրանց ո՞վ պիտի գցի դատարանի դուռը: Թե մեղավորը միշտ գյուղացին է»,-ասում է Պավլուշ Հովհաննիսյանը: Նա ցույց էր տալիս նաև իր այգու հարևանությամբ հերկված, բայց դատարկ հողերը: Ասում է, գյուղացիներն այս տարածքում չեն կարողանում ցանք կատարել, քանի որ չգիտեն, թե երբ ջուր կունենան:

«Որ ջուրը տվեցին, ստեղ իրար են սպանելու: Պատկերացրեք 20 օր հողը ջուր չի տեսել, ամեն մեկս էլ փորձելու ենք րոպե առաջ ջրել: Թող գան տեսնեն, թե ինչ է կատարվելու»,-ասում է գյուղացին: Երկրորդ պոմպակայանը քիչ հեռվում է, որը ևս անսարք է:

Ավելին՝ hetq.am

Լրահոս
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
16:59
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
ԱԺ-ը ընդունեց Կառավարության 2026 - 2031թթ. ծրագիրը
16:47
ԱԺ-ը ընդունեց Կառավարության 2026 – 2031թթ. ծրագիրը
Բումերանգը վերադարձել է, Ռո՛բ.  Անի Խաչատրյան
16:27
Բումերանգը վերադարձել է, Ռո՛բ. Անի Խաչատրյան
ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Կոպիրկինին
16:22
ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Կոպիրկինին
Երբ գործի նյութերը ստանանք, այն ժամանակ կխոսենք. Սերժ Սարգսյան
16:08
Երբ գործի նյութերը ստանանք, այն ժամանակ կխոսենք. Սերժ Սարգսյան
Էդ մարդիկ պիտի փող չունենան, որ ընտրակաշառք բաժանեն․ վարչապետ
16:06
Էդ մարդիկ պիտի փող չունենան, որ ընտրակաշառք բաժանեն․ վարչապետ
Ասել եմ՝ կզցնելու եմ, ուրեմն կզցնելու եմ՝ բառիս դե յուրե իմաստով. Նիկոլ Փաշինյան
16:02
Ասել եմ՝ կզցնելու եմ, ուրեմն կզցնելու եմ՝ բառիս դե յուրե իմաստով. Նիկոլ Փաշինյան
Լաչինում քննարկվել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները
15:35
Լաչինում քննարկվել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները
Այ տենց բոլշևիկանացիստական բռնակալություն եք սարքել. Խաչատրյանը՝ Փաշինյանին
15:14
Այ տենց բոլշևիկանացիստական բռնակալություն եք սարքել. Խաչատրյանը՝ Փաշինյանին
Պետք է ընդլայնվի հայկական արտադրանքի ներկայությունը Իրանի շուկայում . Պապոյան
15:02
Պետք է ընդլայնվի հայկական արտադրանքի ներկայությունը Իրանի շուկայում . Պապոյան
Սերժ Սարգսյանին ևս մեղադրանք ներկայացվեց
14:42
Սերժ Սարգսյանին ևս մեղադրանք ներկայացվեց
Դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան
14:05
Դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին
13:58
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին
Վրեժխնդիր ենք լինելու, Քոչարյանը մուծվելու է այդ գումարը. Ռուբինյան
13:37
Վրեժխնդիր ենք լինելու, Քոչարյանը մուծվելու է այդ գումարը. Ռուբինյան
Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան
13:34
Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան