Կինո

Այսօր մեծանուն հայ Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Փաստեր Ֆրունզի մասին

Նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանը վառ ստեղծագործական կյանք է ապրել: Նշենք 10 փաստ սիրված դերասանի մասին:

Մհեր Մկրտչյան

1.Մհեր Մուշեղի Մկրտչյանը ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին Գյումրիում: Հայրը ծագումով մշեցի է եղել, մասնագիտությամբ՝ հաշվառու, իսկ մայրը՝ վանեցի Սանամը, գործարանային ճաշարանում լվացարար է աշխատել:

2.Մհերը նաև երաժշտական ու նկարչական տաղանդներ է ունեցել: Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ:

3.Մկրտչյանն ունեցել է երկու անուն, առաջինը Մհեր. այսպես նրան դիմել են տանը, երկրորդը՝ Ֆրունզ. նրան անվանել են այդպես ի պատիվ հայտնի քաղաքացիական պատերազմի հերոս Միխայիլ Ֆրունզեի: Մի անձնագրում դերասանը ստորագրել է որպես Ֆրունզ Մկրտչյան, մեկ ուրիշում՝ որպես Մհեր Մկրտչյան:

4.Դերասանությամբ ավելի լուրջ սկսել է զբաղվել 1945-1946 թվականներին. այդ տարիներին  սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո` 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ, որտեղ էլ  խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր:

5.Տեղափոխվելով մայրաքաղաք՝ 1951-1956 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում:

6. Մինչդեռ արդեն հայտնի դերասան Մհեր Մկրտչյանը  «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ,  այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար:

7.Մհեր Մկրտչյանը 3 կին է ունեցել: Առաջինը եղել է իր համակուրսեցի Քնարան: Վերջին կինը դերասանուհի Թամար Հովհաննիսյանն էր՝ Հրաչյա Հովհաննիսյանի աղջիկը:

8.Դրամատիկ էր դերասանի երկրորդ ամուսնությունը: Դերասանուհի Դոնարա Մկրտչյանը տառապել է ծանր ժառանգական հոգեկան հիվանդությամբ: Եղել է հոսպիտալացված Ֆրանսիայում: Այցելել է նաև հոգեբուժական հիվանդանոց Երևանում: Կյանքի վերջին 25 տարիներն անց է կացրել Սևանի հոգեբուժական հիվանդանոցում:

9. Նրանց ընտանիքում 2 երեխա է ծնվում: Նունեն մահանում է 1998 թվականին ավտովթարի արդյունքում, իսկ Վազգենը, որը տառապում էր մորից ժառանգած հիվանդությամբ, մահանում է 2003 թվականին:

10.Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի թանգարանը:

Նյութը՝ Vnews.am

Տեսանյութը՝ ShoghakatTVcompany

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

45 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago