Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Bloomberg գործակալությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն հաջորդ շաբաթվա ընթացքում կհայտարարի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների մասին: Թուրքիան, անտեսելով ԱՄՆ-ի զգուշացումները, ձեռք էր բերել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը հանձնվել էր Անկարային: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ:

















