

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը դատապարտել է երեկ Վրաստանում սեռական փոքրամասնությունների և լրագրողների հանդեպ տեղի ունեցած բռնությունները և կոչ արել հետաքննել ակտիվիստների ու լրագրողների նկատմամբ հարձակումները:
«Ակտիվիստների, լրագրողների և նրանց գույքի դեմ ուղղված այս նպատակային հարձակումներից յուրաքանչյուրը պետք է անհապաղ և լիարժեք ուսումնասիրվի»,- ասված է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ/ODIHR հայտարարության մեջ:
Ֆլորիդայի միջազգային համալսարանի հետազոտող, պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Դեյվիդ Կրամերն ասել է. «Վրաստանի կառավարությունը պատասխանատու է այսօր տեղի ունեցածի համար, ոչ միայն այն պատճառով, որ նրանք չդատապարտեցին կատարվածը, այլև նպաստեցին կատարվածին: Մենք ԱՄՆ-ում պետք է պահանջենք Ղարիբաշվիլիի հրաժարականը և պատժամիջոցներ կիրառենք Վրաստանում կատարվածի համար պատասխանատուների նկատմամբ»:
Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելլին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Ժողովրդավարական կառավարությունների պարտականությունն է ապահովել բոլոր քաղաքացիների խաղաղ հավաքների իրավունքն ու լրագրողների անվտանգությունն իրենց պարտականությունների իրականացման ընթացքում: Ցավալի օր է Վրաստանի և Վրաստանի աջակիցների համար»։
Բրուկինգսի ինստիտուտի հետազոտող Ջեյմս Կիրչիկը «Ամերիկայի ձայնին» ասել է. «Թբիլիսիի կադրերը սարսափելի են: Սա ցույց է տալիս, որ Վրաստանի կառավարությունը չի կատարել իր պարտավորությունը՝ պաշտպանել իր քաղաքացիների հավաքների իրավունքն ու խոսքի ազատությունը»:
Բոլորը միակարծիք են Վրաստանի իշխանությունների արձագանքի բացակայության ու ՆԳՆ-ի թույլ աշխատանքի հարցում:
Ավելին՝ armtimes.com
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…