Սահմանադրական դատարանը աշխատակարգային վերջին նիստում դատավորների ինքնաբացարկի մեկից ավելի միջնորդություն է քննել և բոլորն էլ մերժել։ Այս մասին ասել է Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը։
Նա չմեկանբանեց այն տեղեկությունը, որ դատավոր Վահե Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Արևիկ Պետրոսյանը, իսկ Վահե Գրիգորյանն իր հերթին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Հրայր Թովմասյանին։
Ինքնաբացարկի հիմնավորումների վերաբերյալ ևս ՍԴ-ից տեղեկություններ ստանալ չհաջողվեց։
Վահե Գրիգորյանի ինքնաբացարկի հարցը ՍԴ ներկայացրած դիմումի մեջ ներառել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը։ Ըստ օրենքի սակայն, ինքնաբացարկի հարցը Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է դառնալ միայն եթե դատավորներից մեկը այդ հարցը բարձրացնի։ Ստացվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորներից մեկը համակարծիք է եղել Ռոբերտ Քոչարյանի դաշինքի հետ, որի անդամ Արամ Վարդևանյանն ավելի վաղ ներկայացրել էր, թե ինչու իրենց կարծիքով Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել բողոքի քննությանը. – «Պատճառը շատ հստակ է։ Վահե Գրիգորյանը մասնակցել է որպես դատավարական հակառակորդ կոնկրետ գործով, կարելի է ասել՝ հանդես գալով ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի»։
Ավելին՝ այստեղ
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…