

Երևանի փողոցները բարեկարգվում են. այս տարվա աշխատանքների ծավալը շուրջ 550 հազար քմ է։ Տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը։
Նորագավիթ 1-ին փողոցը թաղամասի հիմնական ճանապարհն է. այստեղ կան դպրոցներ, մանկապարտեզ: Երթևեկությունն այս հատվածում միշտ է ծանրաբեռնված, բայց վերջին շրջանում խցանումների պատճառը փոսերը շրջանցելու անհրաժեշտությունն էր: Փողոցի ասֆալտբետոնե ծածկի նորոգումը Երևանի քաղաքապետարանն սկսել էր դեռ նախորդ տարի, իսկ այժմ նորոգվում է դրա մյուս՝ 4 կիլոմետրանոց հատվածը:
«Մենք նախորդ տարի ասֆալտապատեցինք մինչև երկաթուղու ուղեփակոցի հատվածը, այս տարի շարունակում ենք մինչև Սուրբ Գևորգ եկեղեցու տարածք: Այստեղ նաև մոտ 40 դիտահոր է բարձրացվել»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:
2021 թվականի ծրագրով Երևանում կնորոգվի 550.000 քմ ասֆալտբետոնե ծածկ, որից 12.500 հողային պաստառով ճանապարհ: Մալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասում աշխատանքներն արդեն ավարտվել են:
Ավելին՝ armtimes.com
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…