Լրահոս 24/7
06.07.2021

Հայկ Չոբանյանն ու ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանության հավատարմատարը քննարկել են ԲՏԱ ոլորտին առնչվող հարցեր

Հայկ Չոբանյանն ու ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանության հավատարմատարը քննարկել են ԲՏԱ ոլորտին առնչվող հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հանդիպել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալ Սալամիի հետ։

Հայկ Չոբանյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Ահլամ Ալ Սալամիին հանդիպման համար և հույս հայտնել, որ այն խթան կհանդիսանա երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում առավել արդյունավետ համագործակցության համար: 

Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ բարձր է գնահատում ԱՄԷ-ում արդեն իսկ ձևավորված հարթակները, որոնք իրականացնում են աքսելերացիոն, ստարտափների, վենչուրային հիմնադրամների, արհեստական բանականության, ռոբոտաշինության նախագծեր։ Հայկ Չոբանյանը ընդգծել է ՏՏ ոլորտում գործող ընկերությունների հետ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև  կարևորել է  ԱՄԷ ներդրողներին ՀՀ-ն ազգային վենչուրային հիմնադրամում ներգրավելու հնարավորությունները:

Ահլամ Ալ Սալամիին շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի համար և նշել, որ ԱՄԷ-ն կարևորում է ՀՀ-ի հետ համագործակցության ընդլայնումը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում։ Հանդիպման ընթացքում բարձրացված բոլոր հարցերն ու առաջարկները փոխանցվելու են ԱՄԷ պատկան մարմիններին՝ երկու երկրների միջև առավել արդյունավետ և հետևողական գործակցային հարաբերություններ զարգացնելու նպատակով:

Կողմերը քննարկել են մի շարք այլ հարցերի, մասնավորապես, անդրադարձ է կատարվել  «Թավազուն» հիմնադրամի ներկայացուցիչների հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ԱՄԷ արհեստական բանականության նախարար Օմար ալ Օլամայի առաջարկությանը՝ երկկողմ համագործակցության շրջանակները ներկայացնող փոխըմբռնման հուշագիր կամ համաձայնագիր կնքելուն, որը ներառելու է տվյալների կենտրոնների և ISO ստանդարտների մշակման, էլեկտրոնային կառավարման, ինժեներական ու տեխնոլոգիական կենտրոնների բացման ու փորձի փոխանակման կետեր: 

Հաշվի առնելով, որ Dubai Future Accelerator-ը միտված է հեշտացնելու ձեռնարկատերերի, մասնավոր ոլորտի կազմակերպությունների և պետական մարմինների միջև գործընկերությունը՝ Հայկ Չոբանյանն առաջարկել է քննարկել ՀՀ-ից ոլորտային մասնագետների աքսելերացիայի կազմակերպման հնարավորությունը «Dubai Future Accelerator-ում:

Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը հրավիրել է Ահլամ Ալ Սալամիին մասնակցելու հոկտեմբերին կայանալիք տեխնոլոգիական շաբաթի միջոցառումներին, 2022 թ. մարտին նախատեսված «ԱրմՀայԹեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև առաջարկել է այցելել Երևանի ինժեներական քաղաք և ծանոթանալ քաղաքի էկոհամակարգի հետ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է