Լրահոս 24/7

ՀՔԾ-ն Քարահունջի վարչական ղեկավարին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ.Ա.-ն (Լուսինե Ավետյան – խմբ.), օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել  ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում Հայաստան դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև խոչընդոտել է վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը` հարկադրելով մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին:

Բացի այդ, Լ.Ա.-ն սոցիալական   և առողջական խնդիրների կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու եղանակով 2021 թվականի մայիսի 6-ին կազմակերպել է Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի բանկային եղանակով 100.000 ՀՀ դրամի փոխանցումը, ապա` ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակման օրվանից հետո, տրամադրված գումարը հիշյալ ընտրողին  և նրա ամուսնուն ներկայացրել է որպես ընտրակաշառք՝ հարկադրելով մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 8-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև հարկադրել է մասնակցել նշված ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:

«Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Լ. Ա.-ին 06.07.2021թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:  

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Լ.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

43 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago