Արցախ

Արցախի անկախության ճանաչումը և տարածքային ամբողջականության վերականգնումը գերակա խնդիրներ են. ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը՝ Հակոբ Անդրեասյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում առկա մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր։ 

Ողջունելով ՌԱԿ պատվիրակության այցն Արցախ՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախը հայկական պահելու միակ ուղին միասնականությունն ու ողջ հայության ջանքերի միավորումն է: Այս համատեքստում Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է խթանել Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացումը՝ հիմնական ներուժն ու միջոցներն ուղղելով բնակարանաշինությանն ու արցախցիների համար հայրենի հողում ապրելու և արարելու հնարավորությունների ստեղծմանը։ Անդրադառնալով 2020 թվականի աշնանը տեղի ունեցած պատերազմին՝ նախագահը նշել է, որ այն մեծ փորձություն էր համայն հայության համար, սակայն ժամանակն է համազգային նոր նպատակներ դնելու և նոր հաջողությունների ու հաղթանակների կերտման ուղղությամբ աշխատելու։ 

Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի անկախության ճանաչումը և տարածքային ամբողջականության վերականգնումը մնում են մեր պետության առջև ծառացած գերակա խնդիրները։ Հակոբ Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ Ռամկավար ազատական կուսակցությունը մշտապես Արցախի կողքին է։ Կուսակցության ներկայացուցիչն ընդգծել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իրենց քաղաքական ուժը շարունակելու է իրականացնել աշխատանքներ՝ հանուն հայրենիքի զարգացման ու զորացման։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

5 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

7 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

10 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

11 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

13 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

13 hours ago