Ինովացիա, տեխնոլոգիաներ

Մեր առջև բարձր նշաձող պետք է դնենք և ձգտենք հասնել այդ նշաձողին․ Հայկ Չոբանյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 6-ին այցելել է «Սինոփսիս Արմենիա»  ընկերություն։  Հանդիպման սկզբում Հայկ Չոբանյանը շրջայց է կատարել ընկերությունում:

«Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանը նախարարի պաշտոնակատարին է ներկայացրել  ընկերության  գործունեությունը, տարիների ընթացքում ձեռք բերված հաջողությունները և  ընթացիկ ծրագրերը։

Մասնավորապես, անդրադարձ է եղել միկրոէլետրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադային, «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար»  պետական մրցանակին,  ավագ դպրոցների ճարտարագիտական ծրագրին և ոլորտային մի շարք այլ նախաձեռնություններին։  Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի կարևոր խնդիրներից է որակյալ կրթությունը, գործնական հմտություններ ու ձիրքեր ունեցող բարձրակարգ մասնագետների պատրաստումն ու նրանց արագ ինտեգրումը ոլորտային ընկերություններում։

Հայկ Չոբանյանը կարևորել է «Սինոփսիս Արմենիա»  ընկերության ներկայությունը Հայաստանում և  ընկերության կողմից կայուն և շարունակական կերպով իրականացվող մի շարք ծրագրերը, այդ թվում՝ կրթական։   

«Նմանօրինակ կրթական ծրագրերը մեծ նշանակություն ունեն մեր երկրի և ոլորտի շարունակական, դինամիկ աճի տեսանկյունից։ Այս ծրագրերն անհրաժեշտ է սկսել դպրոցից և կրթությունից զատ անհրաժեշտ է ստեղծել գրավիչ աշխատանքային միջավայր, ինչը թույլ կտա ոլորտի լավ մասնագետներին պահել և նրանց ներուժն իրացնել հենց Հայաստանում։ Մյուս կողմից կարևոր է սերտ համագործակցությունն արտերկրում աշխատող և բնակվող մեր հայրենակիցների հետ, ովքեր կարող են իրենց ներդրումն ունենալ երկրի և ոլորտի զարգացման գործում։ Մենք պետք է մեր առջև բարձր նշաձող դնենք ու հավակնոտ նպատակներով ու ծրագրերով ձգտենք հասնել այդ նշաձողին»,- ընդգծել է նախարարի պաշտոնակատարը։  

Ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը  կարևորել է թե՛ իրենց ընկերության, թե ոլորտի զարգացման գործում պետության հետ սերտ համագործակցությունը, ինչը թույլ է տալիս համակարգված և հաստատուն քայլերով հաջողություններ գրանցել։   

Հանդիպման ավարտին որոշվել է առաջիկա օրերին կազմակերպել աշխատանքային հանդիպում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Սինոփսիս Արմենիա»  ընկերության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչների հետ՝ ավելի գործնական և առարկայական քննարկման համար։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

12 hours ago

Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան

https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU

13 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

13 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

13 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

13 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

14 hours ago