Կրթություն

Հանրակրթության չափորոշչի փոփոխությունը լիովին արդարացված է նաև գնահատման կարգի փոփոխության մասով. Ժ. Անդրեասյան

Հանրային լայն հնչեղություն ստացավ տարրական դասարանների ավարտին երեխաների շուրջ 30 տոկոսի՝ պարզ տեքստ կարդալ և հասկանալ չկարողանալու հանգամանքը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: 

«Մարդկային կապիտալի ինդեքսում օգտագործված այս ցուցանիշի համար հիմք են ծառայել 2015 թ. TIMSS-ի (Trends in International Mathematics Science Study- Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային միտումների ուսումնասիրություն) միջազգային ստուգատեսի արդյունքները։ 

Հայաստանը TIMSS-ին մասնակցել է նաև 2019 թվականին՝ գրանցելով առաջընթաց 2015 թ. նկատմամբ։ Մասնավորապես, 400 բալից ցածր հավաքած սովորողների մասնաբաժինը 30 տոկոսից կրճատվել է 20 տոկոսի, ինչը, միևնույն է, մտահոգող ցուցանիշ է։ 

Այդուհանդերձ, կուզեի ուշադրություն հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա, որ ցույց է տալիս, թե ինչքան խնդրահարույց է գործող գնահատման համակարգը։ Նույն ուսումնական տարիներին, երբ միջազգային ստուգատեսը գրանցում էր այս արդյունքները, պաշտոնական վիճակագրությունը բոլորովին այլ արդյունքներ էր գրանցում, այսպես. 2015-2016 ուսումնական տարում 4-րդ դասարանում տարեվերջյան գիտելիքների ստուգման գործընթացին մասնակցել է ընդհանուր թվով 33 610 աշակերտ, որոնցից դրական հանձնողները եղել են 33 592-ը: Անբավարար գիտելիքներ ցուցաբերել է ընդամենը 18 մասնակից: 

2016-2017 ուսումնական տարում 4-րդ դասարանում տարեվերջյան գիտելիքների ստուգման գործընթացին մասնակցել է ընդհանուր թվով 33 230 աշակերտ, որոնցից դրական հանձնողները եղել են 33 210-ը: Անբավարար գիտելիքներ ցուցաբերել է ընդամենը 20 մասնակից: 

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հանրակրթության չափորոշչի փոփոխությունը լիովին արդարացված է նաև գնահատման կարգի փոփոխության մասով. չեղարկել անբավարար գնահատականի շեմը, որ չի աշխատում, պատասխանատվություն վերցնել սովորողի հետ աշխատել տարվա ընթացքում, հավելյալ կրթական աջակցություն ցույց տալ, կիրառել գնահատման բազմազան ձևեր, սովորել և սովորեցնել, որ գնահատականը միայն թվանշան չէ, որ հաճախ դառնում է կյանքի հարց սովորողի, բայց ավելի հաճախ՝ ծնողի համար»,- գրել է Անդրեասյանը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

7 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

7 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

7 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

8 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

8 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

8 hours ago