

Հուլիսի 8-ին, ժամը 04:15-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «ZIL-130» (վարորդ` Ա. Ղ.) և «Mercedes-Benz E320» (վարորդ` Ա. Մ., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Վ․ Մ․-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, այնուհետև Ա. Մ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Գ․-ին (ծնված 1998 թ.) դուրս բերել ավտոմեքենայից, իսկ Ն․ Պ․-ին (ծնված 1998 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ Ն․ Պ․ հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ Ա. Գ․-ն՝ Աբովյանի ԲԿ։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…