

Հուլիսի 6-ին Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մհեր Մկրտումյանը (նստավայրը՝ Աբու Դաբի) իր հավատարմագրերն է հանձնել Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆային:
Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում Համադ բին Իսա Ալ Խալիֆան շնորհավորել է դեսպան Մկրտումյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր դիվանագիտական առաքելություն: Բահրեյնի թագավորը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի Հայաստանի և Բահրեյնի միջև համագործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, դեսպան Մկրտումյանը նշել է, որ պատրաստկամ է ներդնել ջանքեր երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ: ՀՀ դեսպանը կարևորել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացումը, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…