Կինո
08.07.2021

Հայաստանն առաջին անգամ Կաննի կինոշուկային մասնակցում է առցանց-տաղավարով

Հայաստանն առաջին անգամ Կաննի կինոշուկային մասնակցում է առցանց-տաղավարով

Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2021 թվականի հուլիսի 6-15-ն աշխատելու է Կաննի կինոփառատոնի շրջանակում անցկացվող  ամենամյա Marche’ du Film-ում՝ առցանց-տաղավարով։ Ֆիլմերի առք ու վաճառքով, դիստրիբուցիայով զբաղվող աշխարհի ամենահին ու խոշոր այս կինոշուկան 2021-ին աշխատելու է հիբրիդային (խառը) եղանակով (մասնակիցները կարող են ներկա գտնվել շուկայում կամ աշխատել հեռավար)։

Հայաստանն այս տարի ընտրել է մասնակցության առցանց ձևաչափը, որի նպատակով չափազանց սեղմ ժամկետներում աշխատանքային թիմը պատրաստել է առանձին օնլայն-էջ (տաղավար) Marche’ du Film-ի կայքում: 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները գտել են, որ Հայաստանի մասնակցությունը Կաննի կինոշուկային կարևոր և պարտադիր է: Սակայն, պայմանավորված երկրում առակա ծանր իրավիճակով (հետպատերազմական և ֆինանսական), որոշում է կայացվել  2021-ին կինոշուկայում ունենալ առցանց ներկայություն:

Marche’ du Film-ում առցանց-էջի տարածքի, օնլայն տաղավարի, օնլայն կատալոգի ֆինանսական ծախսերը հոգացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: 

Marche’ du Film-ի հայկական հարթակը  հնարավորություն կընձեռի Կաննի կինոշուկայում հավատարմագրված  մասնագետներին ծանոթանալու հայկական կինոարտադրանքին, միաժամանակ հետադարձ կապի և օնլայն-հարթակում տեղ գտած ինֆորմացիայի միջոցով անմիջական կապ հաստատել ֆիլմերի պատասխանատուների հետ։ 

Marche’ du Film կայքում տեղադրված հայկական օնլայն էջը միաժամանակ ակտիվ հղումով կապված է Ազգային կինոկենտրոնի  և CINANDO-ի կայքերի հետ։ Հայկական էջն ունի մի քանի բաժիններ, այդ թվում՝ 2020-2021 թթ․ Ազգային կինոկենտրոնից աջակցություն ստացած ֆիլմերի ընդարձակ Կատալոգ՝ տարբեր արտադրական փուլերում գտնվող 73 կարճամետրաժ, լիամետրաժ, անիմացիոն կինոնկարներ: Հայկական ֆիլմեր բաժնում ընտրված են լիամետրաժ և հետարտադրական փուլում գտնվող 12 աշխատանք: Էջն ունի նաև Հայկական փառատոներ, Կինոժառանգություն և Հայաստանի տեսարժան վայրեր բաժինները:

Կինոշուկայի համար պատրաստված կատալոգն ամբողջովին ինտերակտիվ է: Առցանց էջից կարող են օգտվել միայն Կաննի կինոշուկայում հավտարմագրված անձինք՝ վաճառքի մասնագետները, դիստրիբյուտորները և այլք։ 

Լրահոս
Մահացած անձին մեղադրանք առաջադրելն իրավաբանորեն անհնար է․ Վահան Հովհաննիսյանը
17:00
Մահացած անձին մեղադրանք առաջադրելն իրավաբանորեն անհնար է․ Վահան Հովհաննիսյանը
«Մուլտի Վելնես» ՍՊԸ-ն վերադարձվել է Երևանին
16:37
«Մուլտի Վելնես» ՍՊԸ-ն վերադարձվել է Երևանին
ՌԴ-ն կարող է նոր պատերազմ սանձազերծել Եվրոպայում. Պուտինը չի թաքցրել իր ախորժակը. Զելենսկի
16:10
ՌԴ-ն կարող է նոր պատերազմ սանձազերծել Եվրոպայում. Պուտինը չի թաքցրել իր ախորժակը. Զելենսկի
Փաշինյանը բարձր է գնահատել հանգուցյալ էմիրի ավանդը հայ-կատարական հարաբերությունների զարգացման մեջ
15:56
Փաշինյանը բարձր է գնահատել հանգուցյալ էմիրի ավանդը հայ-կատարական հարաբերությունների զարգացման մեջ
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
15:51
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ
15:15
Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ
Ծառուկյանին պատկանող բիզնեսներին խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է․ Առաքելյան
15:02
Ծառուկյանին պատկանող բիզնեսներին խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է․ Առաքելյան
Միջազգային միջնորդները պաշտպանել են Արցախի ինքնորոշումը, Փաշինյանի իշխանությունը հրաժարվել է այդ մոտեցումից
14:45
Միջազգային միջնորդները պաշտպանել են Արցախի ինքնորոշումը, Փաշինյանի իշխանությունը հրաժարվել է այդ մոտեցումից
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
14:38
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
14:35
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
14:25
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
14:15
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
14:03
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
13:43
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Տարածաշրջանային տուրբուլենտության նոր փուլ է սկսվում. Արտակ Զաքարյան
13:22
Տարածաշրջանային տուրբուլենտության նոր փուլ է սկսվում. Արտակ Զաքարյան