Լրահոս 24/7

Արթուր Դավթյանը երկկողմ հանդիպում է ունեցել Իտալիայի գլխավոր դատախազի Սալվիի հետ

Եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների միջազգային համաժողովի շրջանակում ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր երկկողմ հանդիպում է ունեցել  Իտալիայի գլխավոր դատախազ Ջիովաննի Սալվիի հետ: 

Քննարկվել են երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությանը, ինչպես նաև քրեական գործերով իրավական օգնության բնագավառում գործընկերային հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շեշտել է, որ Հայաստանը և Իտալիան ստորագրել են մեծ թվով միջազգային պայմանագրեր Եվրոպայի Խորհրդի և ՄԱԿ-ի շրջանակում, որոնք լայն հնարավորություններ են ընձեռում քրեական գործերով իրավական փոխօգնության ցուցաբերման բնագավառում, իսկ  փաստաթղթերի փոխանցման արդյունավետորեն գործող դիվանագիտական, Ինտերպոլի հաղորդակցման ուղիները հնարավորություն են տալիս ժամանակին կապ հաստատել երկու պետությունների կենտրոնական մարմինների միջև և տրամադրել փոխադարձ օգնություն։

Երկուստեք կարևորվել է այն հանգամանքը, որ կորոնավիրուսային համավարակի տարածման հետ կապված սահմանափակումները մեծ ազդեցություն չեն ունեցել միջազգային գործակցության շրջանակում, քանի որ վիրտուալ հաղորդակցության միջոցների կիրառումը թույլ է տվել խուսափել համապատասխան միջոցառումների ավելորդ ձգձգումներից, իրավական փոխօգնության շրջանակում՝ նաև քրեական գործերի քննության ժամկետների երկարաձգումներից: 

Քննարկվել են նաև կոնկրետ քրեական գործերով ներկայացված քննչական պահանջների կատարման ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունները:

Թիվ 1

Recent Posts

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

3 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

3 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

3 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

3 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

4 hours ago

«Թող գա, եթե իհարկե համարձակվի»․ Զելենսկին Պուտինին հրավիրել է Կիև

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կտրականապես մերժել է Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը,…

4 hours ago