

2021 թվականի պետական բյուջեով Կոտայքի մարզում նախատեսված ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում մեկնարկել են Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)- Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 6 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները:
Այս պահին իրականացվում են գոյություն ունեցող մայթերի, եզրաքարերի քանդման, ինչպես նաև հողային աշխատանքներ նոր մայթերի նախապատրաստման համար:
Կոտայքի մարզպետարանը տեղեկացնում է, որ ծրագրի շրջանակում մասնակի նորոգվելու են առկա երեք կամուրջները, իրականացվելու են խմելու և ոռոգման գոյություն ունեցող խողովակաշարերի վերանորոգման, որոշ տեղերում՝ նաև փոխարինման և արդիականացման աշխատանքներ:
Նշված ճանապարհահատվածի հիմնանորոգումը նպաստելու է զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացմանը, անվտանգ երթևեկի կազմակերպմանը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…