Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Փարամազյանը ձերբակալվել էր երեկ՝ հուլիսի 9-ին:
Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն էին իրականացրել Քաջարանի քաղաքապետի բնակարանում և ավտոմեքենայում, ինչից հետո նրան բերման էին ենթարկել ԱԱԾ։














