Լրահոս

Ի գիտություն լրատվամիջոցների․ Ucom

Հետընտրական շրջանում «Յուքոմ» ՓԲ ընկերությունը մի շարք կուսակցություններից ու դաշինքներից դիմումներ է ստացել՝ 1500 ընտրատեղամասերից իրականացված քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման տեսանյութերն ստանալու կապակցությամբ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության ու համապատասխան կրիչների ներկայացման դեպքում՝ «Յուքոմ» ընկերությունը հնարավոր առավելագույն արագությամբ բոլոր դիմումատուներին տրամադրել է պահանջվող տեսագրությունները։ Ավելին, որոշ դեպքերում, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, ԿԸՀ-ի թույլտվությունն ստանալուց հետո, Ընկերությունն իր նախաձեռնությամբ մի շարք կուսակցությունների և դաշինքների համար ապահովել է իր թվային շտեմարանից անհրաժեշտ տեղեկատվության անսահմանափակ ներբեռնման հնարավորությունը։

Չնայած խնդրո առարկա տեղեկատվության տրամադրման նպատակով Ընկերության կողմից գործադրված ջանքերին, ցավոք, արձանագրվել են դեպքեր, երբ դիմումատուները, ինչպես Ընկերության աշխատակիցներին զանգելու ընթացքում, այնպես էլ առցանց ելույթներում թույլ են տվել ակնհայտ և անհիմն վիրավորանք պարունակող արտահայտություններ: 

Ընկերության համար սկզբունքային նշանակություն ունի իր և, մասնավորապես, իր աշխա­տակիցների բարի համբավը։ Ընկերությունը չի հանդուրժելու դրանց արատավորման որևէ փորձ՝ առավել ևս այնպիսի դեպքերում, երբ Ընկերությունն ստացված խնդրանքի բավարարման ուղղությամբ արել է ավելին, քան անհրաժեշտ է եղել։ Հորդորում ենք այսուհետ Ընկերության ու աշխատակիցների հասցեին արտահայտվելիս մնալ էթիկայի և բարեկրթության դաշտում՝ դրանով հանդերձ նպաստելով գործընկերային հարաբերությունների զարգացմանը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

11 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

11 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

12 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

12 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

12 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

12 hours ago