Լրահոս 24/7

Պապիկյանը ծանոթացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ասֆալտապատման աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այց է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի շրջանակներում վերակառուցվող Մ-1 միջպետական ճանապարհի Թալին-Գյումրի (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) ճանապարհահատվածներ՝ հետևելու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։

 Սուրեն Պապիկյանը ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանի և Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ նախ եղել է Մաստարա բնակավայրին հարակից՝ Մ-1 միջպետական ճանապարհի 78-79-րդ կմ հատվածում, որտեղ երթևեկությունը տեղափոխվել է երկշերտ ասֆալտապատումով նոր վերակառուցված երթևեկելի գոտի, իսկ մյուս երթևեկելի գոտում հին ճանապարհահատվածը քանդվում է, և տեղում շարունակվում են նորի կառուցման հողային աշխատանքները։

 ՏԿԵ նախարարի պաշտոնակատարը զրուցել է Տրանշ 3-ի կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության և շինաշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող իտալական «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերության ներկայացուցիչների հետ, ծանոթացել է Մ-1 միջպետական ճանապարհի 79-րդ կմ հատվածում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով նախատեսված նոր ծրագծով կատարված ասֆալտապատման աշխատանքների արդյունքին։

 ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետ Վահագն Ստեփանյանի տեղեկացմամբ՝ 2021 թ․ նախատեսված է իրականացնել Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շուրջ 50 կմ ասֆալտապատում, որից 24 կմ-ի ասֆալտապատման աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են։ Շինարարական աշխատանքները երթևեկության երկու ուղղություններով ամբողջությամբ կավարտվեն 2022 թ. դեկտեմբերին․ կտեղադրվի երկշերտ (7 սմ+8 սմ հաստությամբ) ասֆալտ, երրորդ՝ մաշման շերտը (5 սմ) կտեղադրվի ճանապարհը վերջնական շահագործման հանձնելուց անմիջապես առաջ։

 Աշխատանքային այցի շրջանակներում Սուրեն Պապիկյանը հաջորդ կանգառը կատարել է Մարալիկ բնակավայրին հարակից՝ Մ-1 միջպետական ճանապարհի 100-101-րդ կմ հատվածում, որտեղ ճանապարհային ոլորտի պատասխանատուների և Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է այդ հատվածում ընթացող ասֆալտապատման աշխատանքներին։

 ՏԿԵ նախարարի պաշտոնակատարը, լրագրողների հետ զրույցում գոհունակությամբ անդրադառնալով տեղադրվող երկշերտ ասֆալտի որակին և իրականացվող աշխատանքների տեմպին, վստահություն է հայտնել, որ կապալառու կազմակերպությունը կարողանալու է նախատեսված ժամկետներում ավարտել 50 կմ ճանապարհահատվածի վերակառուցումը։ Սուրեն Պապիկյանը հավելել է, որ արդեն ավարտված 24 կմ երկշերտ ասֆալտապատումով ճանապարհը գործող հին ճանապարհահատվածի հետ մի քանի անցումների կառուցումից, գծանշումների կատարումից և ճանապարհային ոստիկանության համապատասխան կարգավորումներից հետո թույլ կտա արդեն այս տարվա ընթացքում՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երթևեկությունը տեղափոխել վերակառուցված հատված, ինչի շնորհիվ առավել կհեշտանա Երևան-Գյումրի երթևեկությունը։

Անդրադառնալով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մյուս հատվածներում նախատեսվող աշխատանքներին՝ Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին հատվածում շինարարական աշխատանքները շարունակելու նպատակով ներկայում կատարվում են անհրաժեշտ քայլեր՝ կամ առկա կապալառուի հետ աշխատանքները վերսկսելու համար որոշակի լուծումներ գտնելու, կամ նոր մրցույթ հայտարարելու ուղղությամբ։

ՏԿԵ նախարարի պաշտոնակատարի տեղեկացմամբ՝ Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածում Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն իսկ պատրաստ են, և այդ ուղղությամբ նախատեսված է 2021 թ․ օգոստոսին հայտարարել միջազգային մրացույթ։ Կարևորելով Եվրամիության կողմից Հայաստանի համար նախատեսված աջակցության ներդրումային փաթեթի շրջանակներում Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային հատվածի կառուցման նպատակով շուրջ 600 միլիոն եվրոյի չափով ֆինանսավարման մտադրությունը՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ ներկայում հիմնական խնդիրը գործընթացն արագացնելու համար ֆինանսավորման աղբյուրների հստակեցումն է։

«Եվրամիության աջակցության խոստումը կա, հիմա պետք է ավելի առարկայական հասկանալ` ինչպես, ինչ մեխանիզմով, նոր ըստ այդմ կատարել մեր հետագա աշխատանքները: Այնուամենայնիվ, անկախ Եվրամիության աջակցությունից, մենք արդեն իսկ որոշել էինք «Հյուսիս-հարավ»-ի Սիսիան-Քաջարան հատվածի ուղղությամբ շինարարական աշխատանքների մրցույթ հայտարարել, որովհետև մեր փաստաթղթերն արդեն իսկ պատրաստ են»,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…

3 hours ago

Արցախի դրոշի համար Գերմանիայի դեսպանին Ադրբեջանը խիստ նկատողություն է արել

Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…

4 hours ago

Փաշինյանը Գերմանիայի նախագահի այցը Հայաստան համարել է պատմական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…

4 hours ago

Գերմանիայի նախագահը ԼՂ դրոշով նկար է հրապարակել

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…

5 hours ago

Ներկայացվել է օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված նոր համակարգերը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…

5 hours ago

Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…

5 hours ago