Հայաստան

Կոտայքում մեկնարկում է շրջիկ բրիգադների միջոցով «Քովիդ-19»-ի դեմ պատվաստումների գործընթացը

Հիմք ընդունելով ՀՀ Կոտայքի մարզում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացի, ինչպես նաև հանրային իրազեկման աշխատանքների լիարժեք կազմակերպման և իրականացման մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին ՀՀ Կոտայքի մարզպետի համապատասխան որոշումը՝ Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: 

Քննարկվել են մարզում COVID-19-ի պատվաստումների ընթացքը, առկա խնդիրները. դրանց լուծման ուղղությամբ հնչել են առաջարկներ: Որոշվել է ըստ ժամանակացույցի Կոտայքի մարզում նաև շրջիկ բրիգադների միջոցով կազմակերպել COVID-19-ի դեմ պատվաստումները:

Մեկնարկը կտրվի Հրազդան քաղաքում՝ հուլիսի 14-ին՝ ժամը 11:00-ից: Կոտայքի մարզպետարանի վարչական շենքի դիմաց կկայանի շտապօգնության մեքենա՝ հագեցած անհրաժեշտ բոլոր պարագաներով, պատվաստանյութերով, համալրված բժիշկ-մասնագետներով:

Բժիշկ-մասնագետը նախ կիրականացնի խորհրդատվություն պատվաստվող քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ, որին կհաջորդի պատվաստումը:

Շրջիկ բրիգադների միջոցով պատվաստումների մեկնարկը կտրվի Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներից: Պատվաստումներն իրականացվում են անվճար:

«ԱստրաԶենեկայով», «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակով» պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, պատվաստանյութի կամավոր ընտրության սկզբունքով:

Թիվ 1

Recent Posts

Պուտինի խորհրդականը մեկնում է Վաշինգտոն

Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը մինչև այս շաբաթվա վերջ կայցելի Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ…

1 minute ago

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է

Այսօր ԼՂ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ծագած 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է։ 2016…

14 minutes ago

Իսրայելական «կատարգեյթն» ադրբեջանական հետք կբացահայտի՞

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է վարչապետ Նաթանյահուի խորհրդական Իոնաթան Ուրիխին եւ ռազմական հարցերով մամուլի նախկին քարտուղար…

18 minutes ago

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

15 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

16 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

16 hours ago