Քաղաքականություն

Պետք է քննարկվի ադրբեջանական ուժերի հեռացումը ՀՀ սահմաններից. Ավինյան

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունները ստեղծում է Ադրբեջանը:Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այլ տեղերում մեղավորների փնտրտուքը շատ սխալ տեղ է տանում մեզ:

«Ես արձանագրում եմ, որ ադրբեջանական կողմն է հաճախակիորեն լարվածություններ ստեղծում սահմանին, շատ կարևոր է, որ մենք ինքներս հասկանանք սա, ընդունենք և համոզենք մեր միջազգային գործընկերներին»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ սահմանային լարվածություններին պետք է տալ սիմետրիկ պատասխաններ՝  հնարավորինս զսպված, բայց և հասկանալ, որ սահմանային անվտանգության պահպանումը մեր զինված ուժերի, սահմանապահ զորքերի պարտականությունն է:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը՝ Ավինյանը նկատեց. «Վաղ, թե ուշ անպայման սահմանագծում և սահմանազատում պետք է տեղի ունենան բոլոր հարևանների հետ: Բայց մեր սահմանը շատ կոպիտ խախտելը և մեր սահմանի ներսում տեղակայվելը, մեզ  շանտաժի մեթոդներով փորձելը ինչ-ինչ գործողությունների մղելն անարդյունավետ ճանապարհ է, դա որևէ արդյունք չի կարող տալ: Նմանատիպ մոտեցումը, շանտաժի մեթոդը Հայաստանի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի համար չեն կարող ընդունելի լինել: Այո, անպայմանորեն պետք է նստել բանակցությունների սեղանին, բայց առաջին հարցը, որ պետք է քննարկվի, ադրբեջանական զորամիավորումների հեռացումն է Հայաստանի Հանրապետության սահմաններից»:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այժմ առաջնահերթ կարևորություն է արհեստականորեն ստեղծված խնդիրները հանգուցալուծումը, որից հետո արդեն քննարկում կսկսվի ֆունդամենտալ հարցերի շուրջ: Նա նաև համոզմունք հայտնեց, որ այս հարցը դիվանագիտական լուծում կունենա:

Թիվ 1

Recent Posts

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

6 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

28 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

41 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

52 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

1 hour ago