Քաղաքականություն

ՆԱՏՕ-ն բաց է ՀՀ-ի հետ համագործակցության համար. Բեդրիխ Կոպեցկին.

ՆԱՏՕ-ն բաց է Հայաստանի հետ համագործակցության համար։ Նախաձեռնությունը պետք է գա Հայաստանից, թե որ ոլորտներում է պատրաստ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ։ Այսօր «Հայաստան-ՆԱՏՕ համագործակցություն ՆԱՏՕ-ի 2030-ի շրջանակներում» խորագրով սեմինարի ժամանակ այս մասին ասել է Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկինը։

Դեսպանի խոսքով՝ ՆԱՏՕ-ն տեսնում է համագործակցություն Հայաստանի հետ նաև Զինված ուժերի ոլորտում։ Այս մասին գրում է civic.am-ը:

Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկինն անդրադառնալով՝ ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններին՝ հիշատակել է, որ իրենք գոհ չեն այն հանգամանքից, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին դիտարկում է որպես հիմնական թշնամի։

Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանն աջակցում է ոչ ժողովրդավարական արժեքներին և ագրեսիվ է ՆԱՏՕ անդամ պետությունների նկատմամբ։ Սակայն, չնայած դրան ՆԱՏՕ-ն ձգտում է համագործակցության եզրեր գտնել Ռուսատանի հետ, այն ոլորտներում որում կարող են համագործակցել, սակայն դեռևս կառուցողական պատասխան չեն ստացել։

«Թուրքիան կարևոր պետություն է ՆԱՏՕ-ի համար»,-ասել է Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկինը՝ խոսելով ՆԱՏՕ-ի կողմից ձեռնարկված ահաբեկչության դեմ պայքարից։ Դեսպանը պատասխանելով այն հարցին՝ արդյոք ՆԱՏՕ-ի կողմից ձեռնարկվում են քայլեր՝ հավաքագրելու փաստեր Թուրքիայի կողմից արցախյան 44-օրյա պատերազմում ահաբեկիչներ ներգրավելու հարցում՝ նշել է, որ ահաբեկիչներ ներգրավվելու վերաբերյալ 100 տոկոս փաստեր չկան, և հիշատակել, որ այնուամենայնիվ ՆԱՏՕ անդամ որոշ պետություններ դատապարտել են այդ հանգամանքը։

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

10 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

10 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

10 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

10 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

11 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

11 hours ago