

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի և Գորիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Կապանի բաժնում արձանագրվել է Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգների, «ՌՊԳ-7» տեսակի նռնականետի, սվին-դանակների և այլ ռազմամթերքի, իսկ Գորիսի բաժնում՝ «ՌՊԳ-7» տեսակի նռնականետի կամավոր հանձնման դեպքեր։
Արդյունավետ էր նաև ոստիկանության Արտաշատի ու Մասիսի բաժինների և Արարատի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Արտաշատի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ատրճանակի, նռնակների և փամփուշտների, իսկ Մասիսի բաժնում ու Արարատի բաժանմունքում՝ «Կալաշնիկովի» ինքաձիգների կամավոր հանձնման դեպքեր։
«Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի և Գուգարքի բաժիններում՝ հիշյալ ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Իսկ Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում արձանագրվել է գնդացրի, նռնակների և փամփուշտների կամավոր հանձնման դեպք։
«Կալաշնիկովի» ինքնաձիգը, պահունակներն ու փամփուշտները ոստիկանության Վարդենիսի բաժնում կամավոր հանձնել է Ակունք գյուղի մի բնակիչ՝ Վարդենիսի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Ապօրինի պահվող ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Արթիկի և Ախուրյանի բաժիններում։
Ոստիկանության Տավուշի և Նոյեմբերյանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «ՏՕԶ» տիպի ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր։
Արդյունավետ էր նաև ոստիկանության Եղեգնաձորի, Ջերմուկի և Վայքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Եղեգնաձորում արձանագրվել է «ԻԺ» տեսակի հրացանի, Ջերմուկում՝ «ԻԺ» տեսակի ատրճանակի և ռազմամթերքի, իսկ Վայքում՝ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Առանց գործարանային համարի ատրճանակն ու պահունակը ոստիկանության Կոտայքի բաժնում կամավոր հանձնել է Աբովյան քաղաքի մի բնակիչ։ Նշանակվել են փորձաքննություններ։
Ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…