Հայաստան

Պատվաստումային տուրիզմը կարող է խթան լինել ոլորտի զարգացման համար | մասնագետ

Հայաստանում վերջին օրերին պատվաստվել ցանկացող օտարերկրացիների հոսքը դիտարկվում է նաև որպես խթան զբոսաշրջության ոլորտը ակտիվացնելու գործում: «Արմենպրես»ի հետ զրույցում Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարկետինգի փորձագետ Գայանե Այվազյանը նշեց, որ աշխարհում նոր տերմին է շրջանառվում` պատվաստումային զբոսաշրջություն: Մի շարք երկրներ արդեն իսկ օգտվում են նման հնարավորություններից՝ աշխուժացնելով այն ոլորտը, որն ավելի շատն էր տուժել հենց համավարակի շրջանում:

«Այդ առումով մենք նույնպես միտումներ տեսնում ենք: Վերջին շրջանում հատկապես նկատվում է Իրանից ժամանած քաղաքացիների հոսք: Դա խոսում է այն մասին, որ կա հետաքրքրություն պատվաստման նկատմամբ, ինչը կարող է խթան լինել համավարակից ամենաշատը տուժած ոլորտի՝ զբոսաշրջության ակտիվացման հարցում»,-ասաց Գայանե Այվազյանը:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հուլիսի 15-ից Հայաստանում կարող են պատվաստվել այն օտարերկրացիները, որոնք 10 օր և ավելի մնալու են երկրում: Գայանե Այվազյանը նշեց, որ դա գործընթացը կանոնակարգելու, համակարգելու կարևոր քայլերից մեկն է:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

8 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

9 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

9 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

9 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

9 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

10 hours ago