Լրահոս 24/7
15.07.2021

Հայկ Չոբանյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Հայկ Չոբանյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ Հայաստանի համար այսօր օրհասական է  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հզորացումը՝ երկրի զարգացման ու անվտանգության ապահովման նպատակով, և այս առումով անգնահատելի է Չինաստանի հետ համագործակցությունը՝ որպես զարգացած արդյունաբերական երկիր։ Բարձր գնահատելով Չինաստանի նվաճումները  բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, նորարարության, ռազմարդյունաբերության ոլորտներում՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Չինաստանի հետ բոլոր ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացմամբ:

Առանձնակի կարևորելով կրթական բաղադրիչը՝ Չոբանյանն առաջարկել է դեսպանին դիտարկել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և չինաստանյան համալսարանների հետ համատեղ  կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական և  տնտեսական գոտիների  ներքին և արտաքին հեռահաղորդակցության ենթակառուցվածքների ստեղծման հնարավորությունները։ Նախարարի պաշտոնակատարը հրավիրել է դեսպանին և չինական ընկերություններին մասնակցելու «Դիջիթեք էքսպո» ցուցահանդեսին։

Դեսպան Ֆան Յոնգը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին ընդունելության համար և նշել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-չինական համագործակցության կարևորության մասին խոսել է նաև ՀՀ վարչապետի և փոխվարչապետի հետ հանդիպումների ժամանակ։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել կրթական հաստատություններից զատ նպաստելու նաև չինական ձեռնարկատիրական ընկերությունների հետ համագործակցության զարգացմանը։

Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, առողջապահության,  գյուղատնտեսություն, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում տեխնոլոգիաների կիրառությանն ուղղված համատեղ հետազոտական ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման հնարավորություններին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է