Հայաստան

Ռուբեն Վարդանյանն առաջարկում է ստեղծել է 3 մլրդ դոլարանոց՝ Հայաստանի զարգացման հիմնադրամ

Գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը Linkedin սոցիալական ցանցի իր էջում Հայաստանի բարգավաճման համար 12 քայլ է առաջարկում, այդ թվում՝ 3 մլրդ դոլարանոց Հայաստանի զարգացման հիմնադրամի ստեղծում, ինչպես նաև 1 մլրդ դոլարանոց ֆոնդ Արևմտյան Հայաստանի տարածքում ներդրումներ ներգրավելու համար։ Վարդանյանի գրառումը անգլերենից թարգմանաբար ներկայացված է ստորև։

Մենք բոլորս ուզում ենք տեսնել բարեկեցիկ Հայաստան, սակայն, միևնույն ժամանակ, մենք բոլորս ունենք հաջողության տարբեր հայացքներ, արժեքներ, առաջնահերթություններ և չափանիշներ։ Այնպես որ, բոլորս էլ ունենք մեր սեփական լայն տեսակետը խնդիրների և գաղափարների մասին, թե ինչպես պետք է ծրագրել մեր հորիզոնը։ Ոմանց համար Հայաստանի բարգավաճումը տնտեսական աճի կայունությունն է և պետական սահմանների անվտանգությունը: Մյուսների համար դա դերն է համաշխարհային քաղաքականության մեջ։ Ոմանք ամեն ինչից վեր են դասում քաղաքացիների բարեկեցությունը, մյուսները՝ հայկական աշխարհի կենտրոնում լինելու երկրի կարողությունը։ Ոմանք մտածում են միջնաժամկետ հեռանկարում, մինչդեռ մյուսները մտահոգված են իրենց երեխաների կամ հայերի սերունդների ապագայով։ «Ճամփաբաժանին։ Երկխոսության հրավեր» բանավիճային զեկույցի եզրափակիչ գլուխը նվիրված է հայ ժողովրդի ապագայի տեսլականին, որն ունեմ ես և իմ գործընկերները: Ստորև բերված են իմ գաղափարները քայլերի մասին, որոնք մենք պետք է ձեռնարկենք, որպեսզի մոտենանք մեր պատկերացրած ապագային:

Ավելին՝ այստեղ

Թիվ 1

Recent Posts

«Սուրմալու»-ի մոտ մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի

«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի. այս մասին հայտարարել է Երևանի…

21 minutes ago

Երևանի ՏԻՄ օրենքը պետք է մաքսիմալ արագ ընդունվի. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր նշել է, որ Երևանի ՏԻՄ օրենքի նոր նախագիծը շատ կարևոր…

38 minutes ago

«Արցախը Հայաստան է եւ վերջ» սահմանադրությունն է ասում

Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ.-ին: Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները կհիշեն, թե նախագիծը հանրաքվեի դնելու…

1 hour ago

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

16 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

17 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

18 hours ago