2764687 23.12.2015 Сотрудники межрайонного отдела вневедомственной охраны по СВАО г. Москвы во время учений по задержанию угонщика автомобиля. Кирилл Каллиников / РИА Новости
Տնային կալանքի և վարչական հսկողության մեխանիզմների ներդրմամբ ավելի քիչ միջամտություն կլինի անձի իրավունքներին և այս նոր խափանման միջոցները կնպաստեն իրավակիրառ պրակտիկայում անհիմն կամ հարկադրված կալանավորումների թվի կրճատմանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, որը ներկայացրեց «Քրեական դատավարության» նոր օրենսգրքով նախատեսված նոր պատժամիջոցները, որոնք կգործեն 2022 թվականի հուլիսի 1-ից:
«Ներկայումս գործող օրենսդրական իրավակարգավորումների համաձայն շատ ու շատ քիչ են այնպիսի խափանման միջոցները, որոնք իրապես կարող են այլընտրանք հանդիսանալ կալանավորմանը: Կառուցվածքային տեսանկյունից նոր օրենսգրքով հետևյալ մոտեցումն ենք որդեգրել` խափանման միջոցներն են կալանքը, իսկ այլընտրանքային խափանման միջոցները` տնային կալանքը, վարչական հսկողությունը, գրավը, պաշտոնավարման կասեցումը, բացակայելու արգելքը, երաշխավորությունը, դաստիարակչական և զինվորական հսկողությունը: Այսինքն` ի սկզբանե կալանքը դիտարկվում է որպես ծայրահեղ խափանման միջոց և եթե մնացած այլընտրանքային խափանման միջոցների շարքում չգտնվի այնպիսի խափանման միջոց, որը հնարավորություն կտա ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ապա նոր միայն որպես վերջին միջոց դիմելու ենք կալանքին»,- ասաց Սարգսյանը:
Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի խոսքով` տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակումն է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատավորի որոշմամբ նշված բնակության տարածքը:
«Այսինքն` եթե անձը բնակվում է x հասցեում, և դատարանը որոշում է նրա նկատմամբ նշանակել տնային կալանք խափանման միջոց, ապա մեղադրյալը պարտավոր է չլքել նշված բնակության տարածքը, ինչը հնարավորություն է տալիս չգտնվել Քրեակատարողական հիմնարկում, այլ գտնվել սեփական տանը, իհարկե, զրկված լինելով որոշակի իրավունքներից: Օրինակ` դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող են արգելվել նաև ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում` փոստային առաքումից, շփում ունենալ որոշակի անձանց հետ կամ իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց»,- նշեց Սարգսյանը:
Ըստ Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի` տնային կալանքով նախատեսված սահմանափակումները պետք է իրապես ապահովեն տվյալ անձի պատշաճ վարքագիծը, ինչպես նաև հանրային շահերի համաչափ պաշտպանությունը: «Այս դեպքում պարզապես անձին պահել տնային պայմաններում և ոչ մի այլ սահմանափակումներ չկիրառել, տնային կալանքը պարզապես չի կարողանա իրացնել իր առջև դրված նպատակները: Այդ պատճառով նախատեսվում են նման սահմանափակումները»,- հավելեց Սարգսյանը:
Տնային կալանք կիրառելու դեպքում դատարանի որոշման մեջ նշում են այն կոնկրետ սահմանափակումները, որոնք տարածվում են մեղադրյալի վրա, ինչպես նաև իրավասու այն մարմինը, որին հանձնարարվելու է այդ սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունը:
Սարգսյանը հայտնեց, որ մեղադրյալը հնարավորություն է ունենալու զանգահարել շտապ բժշկական օգնություն, իրավապահ մարմիններ կամ փրկարար ծառայություն, ինչպես նաև կապ հաստատել վերահսկողություն իրականացնող մարմինների հետ: «Այսինքն՝ հաղորդակցությունն իսպառ չի արգելվելու»: Խոսելով վերահսկողություն իրականացնող մարմնի մասին` ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետն ասաց, որ այն վերապահվելու է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող պրոբացիայի ծառայությանը:
«Ծառայությունը պետք է իրականացնի թե տնային կալանք, թե վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառումը: Ինչո՞ւ հենց պրոբացիայի ծառայությունը, որովհետև հիմնականում այդ կառույցն է իրականացնում ազատությանը այլընտրանք հանդիսացող մի դեպքում խափանման միջոցների, մյուս դեպքում պատժատեսակների կատարումը: Ըստ այդմ, օրենսդիրը որոշել է այդ պարտականությունը դնել պրոբացիայի ծառայության ուսերի վրա»,- նշեց Սարգսյանը:
Թե տնային կալանքը, թե վարչական հսկողություն խափանման միջոցները պետք է իրականացվեն էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ:
«Պետք է լինեն որոշակի սարքավորումներ, որոնք հստակ ցույց կտան վերահսկողություն իրականացնող մարմնին, որ եթե, օրինակ, կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը, ապա մեղադրյալը գտնվում է կոնկրետ այն հասցեում, որը նշված է դատարանի որոշմամբ, որպեսզի հետագայում կարողանան հստակ կողմնորոշվել` արդյոք անձը խախտե՞լ է իր վրա դրված պարտականությունները, թե ոչ: Օրինակ` տնից դուրս է եկել, այցելել է անձանց, այս դեպքում բնական է, որ էլեկտրոնային հսկողության միջոցները տալու են ճիշտ պատկերը անձի տեղաշարժի, և ըստ այդմ պրոբացիայի ծառայությունը հանդես կգա համապատասխան միջնորդությամբ»,- ասաց Սարգսյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատիկ առ հատիկ հեշթեգի ներքո նոր գրառում է կատարել, որում ասվում է․…
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը,…
ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…
Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…
Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…