Քաղաքականություն

Ես երբեք չեմ լսել մեջբերում հազարավոր սպանված հայերի մասին, Նիկոլ Փաշինյանը այդ մասին չի հայտարարել ինձ հետ հանդիպմանը․ Լապշին

Երեկ լրագրող Նաիրի Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ընթացքում անդրադարձել էր արցախյան վերջին պատերազմին և իբր ցնցող փաստեր ներկայացրել պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վաղօրոք պլանավորած լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին, որտեղ հիշատակել էր նաև հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինին, նշելով, որ 2019 թվականին Գավառում կայացած տնտեսական ֆորումներից մեկի ժամանակ ինքը և Լապշինը զրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանի և Փաշինյանի՝ այն ժամանակվա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ, որտեղ իբր, վերջինս առանձնազրույց ունենալով Լապշինի հետ ասել է, թե պետք է հանձնել Արցախը և լուծել Արցախյան կոնֆլիկտը։ Իսկ Լապշինի հարցին, թե ինչպե՞ս պետք է անել դա, քանի որ ժողովուրդն ու բանակը կընդդիմանա, Վլադիմիր Կարապետյանն իբր ասել է․ «ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա՝ լավ էլ կտա»։

Այս առնչությամբ Ալեքսանդր Լապշինը Facebook-ի էջում գրառում է կատարել, որում հերքել է լրագրող Նաիրի Հոխիկյանի ասածները․

«Բարեկամներ, ինձ խնդրում են մեկնաբանել լրագրող Նաիրի Հոխիկյանի հայտարարությունները՝ իմ, Նիկոլ Փաշինյանի և վարչապետի նախկին մամուլի քարտուղար (այսօր Կիևում ՀՀ դեսպան) Վլադիմիր Կարապետյանի զրույցի վերաբերյալ:

Որքան ես կարողացա հասկանալ Նաիրիի հայերեն հոդվածի թարգմանությունից, նա այնտեղ ինձ նշում է այն իմաստով, որ ես իբր քննարկել եմ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Կարապետյանի հետ Արցախը հանձնելու պլանների մասին, որ իբր Կարապետյանն ասել է, որ «եթե մի քանի հազար հայ մահանա, դա սարսափելի չէ », և,որ, եթե ես չդադարեմ քննադատել Ադրբեջանին, ապա ավելի լավ է չգամ Հայաստան: Եթե ես այնքան էլ չեմ հասկանում տեքստի էությունը, ներողություն եմ խնդրում, դրանք Google-ի թարգմանչի խոտանն են։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

8 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

9 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

9 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

9 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

9 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

10 hours ago