Լրահոս 24/7

Հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական նշանակության 43 կմ երկարությամբ ճանապարհը

Հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական նշանակության 43 կմ երկարությամբ ճանապարհը` տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: 

«Այս պահին 43 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի բոլոր երեք հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքներ են: Առաջին 12.5 կմ-ի (կմ 25+000-կմ 37+500) հատվածը (հիմնանորոգումը սկսվել էր նախորդ տարի) արդեն ասֆալտապատման փուլում է: Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարի։ Կապալառու կազմակերպությունն է «Բիլդեր քոնսթրաքշըն» ՍՊԸ-ն։ /Մ-2/ – Տաթև – Աղվանի – /Մ-2/ ճանապարհի կմ 37+500-կմ 55+000 հատվածում շինարարական աշխատանքներ է կատարում «Ոսմար» ՍՊԸ։

Հիմնանորոգումը մեկնարկել է այս ամռանը։ 17.5 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածում կապալառուն կատարում է հողային աշխատանքներ։ /Մ-2/ – Տաթև – Աղվանի – /Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 13 կմ երկարությամբ հատվածում սկսվել է ասֆալտի ստորին շերտի տեղադրումը։ Այս հատվածում (կմ 55+000-կմ 68+000) կապալառուն՝ «Քարավան» ՍՊԸ-ն, իրականացնում է ճանապարհի պատվածքի սառը վերամշակման աշխատանքներ։ /Մ-2/ – Տաթև – Աղվանի – /Մ-2/ ճանապարհի 43 կմ երկարությամբ հատվածների հիմնանորոգմամբ կունենանք Մ-2 միջպետական մայրուղին շրջանցող ռազմավարական կարևորագույն նշանակության ավտոճանապարհ»,- գրել է Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

7 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

7 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

7 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

8 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

8 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

8 hours ago