Հայաստան

Վարդենիկ համայնքի 4 փողոցներում կկառուցվեն ոռոգման և ջրահեռացման առուներ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում կիրականացվի ոռոգման և ջրահեռացման առուների կառուցման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել Կամո Շահինյան և թիվ 2, 5, 12 փողոցներում։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:

Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 27 միլիոն 738 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 19 միլիոն 416 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 9 միլիոն 721 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է կառուցել 1408 գծամետր երկարության ոռոգման և ջրահեռացման առուներ, որոնցից 721 գծամետրը կառուցվելու է երկաթբետոնյա, 500 գծամետրը՝ երկաթյա կիսախողովակներով, 187 մետրը՝ երկաթյա խողովակներով։

Ծրագրի իրականացման արդյունքում ոռոգման ջուրը տնտեսություններին կմատակարարվի առանց կորուստների, մյուս կողմից էլ ներհամայնքային ճանապարհները պաշտպանված կլինեն քանդվելու վտանգից։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

8 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

9 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

9 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

9 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

9 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

9 hours ago