

Երեկ երեկոյան Նարեկ և Հարություն անունով երկու անձիք, որոնցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, Ամիրյան փողոցում խուլիգանական վարքագծով կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը` մեքենայով հետապնդելով Երևան քաղաքի բնակիչ` Արման անունով երիտասարդի կնոջն ու մանկահասակ դստերը: Սույն անձինք մեքենայով հետապնդելիս անհարգալից և վիրավորական արտահայտություններ են թույլ տվել կնոջ և երեխայի հասցեին:
Արմանի կինը հեռախոսով տեսանկարահանել է տեղի ունեցածը և տեսանյութն ուղարկել ամուսնուն: Արմանը, ով այդ պահին հենց այդ կողմում է եղել, նկատել է, թե ինչ է կատարվում և մոտեցել է կնոջն ու երեխային: Հետապնդողներից մեկը, ով զինված է եղել դանակով` հանել է դանակը և սկսել սպառնալ` ձեռքի անկանոն շարժումներով պտտելով այս ու այն կողմ: Երբ Արմանը երիտասարդներին հարցրել է, թե ինչ է կատարվում, ինչու են իրենց այսպես պահում` վերջիններս սկսել են ավելի ագրեսիվ իրենց դրսևորել` հայհոյելով ու վիրավորելով Արմանի աղջկան, կնոջն ու ծնողներին, ապա կնոջ ու դստեր աչքի առաջ դանակով հարվածել են Արմանին:
Իրավիճակը հանդարտվել է այն ժամանակ, երբ այդ կողմով անցնող երրորդ անձը սթափեցնող կրակոցներ է արձակել: Այդ կրակոցներից հետո միջադեպը կասեցվել է` կանխելով հնարավոր ողբերգական ավարտը, որն անգամ կարող էր կյանք խլելՎերը նշվածը արձանագրվել է տեսախցիկներով, այդ տեսագրությունը ներառված է քրեական գործի նյութերում, և վեր կհանի ճշմարտությունը։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…