Գործընկերային նյութեր

Սյունիքի խնդիրը մտցված է աշխարհաքաղաքական օրակարգ, և սա ակնհայտ է․ Դավիթ Բաբայան

-Պարոն Բաբայան, Արցախի ԱԳՆ-ն խստորեն դատապարտեց Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների այցի կազմակերպումը Շուշի: Կա՞ր ակնկալիք, որ նման կոշտ արձագանք պետք է լիներ նաև Հայաստանի ԱԳՆ-ի կողմից:

-Ես չեմ ուզում նման հարցերի մասին խոսել: Դա Հայաստանի ներքին քաղաքականությունն է: Ճիշտ կլինի, եթե համապատասխան գերատեսչություններից հարցնեք: Ճիշտ չի լինի, եթե Հայաստանն ու Արցախը հակադրվեն: Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք, դա մեր պարտքն է, մնացածը արդեն ճշտեք Հայաստանի պատկան մարմիններից: Դա ավելի ճիշտ կլինի, որովհետև Արցախի ԱԳՆ-ն չի կարող Հայաստանի ԱԳՆ անունից ինչ-որ բաներ ասի:

-Ինչպե՞ս եք գնահատում, որ այն երկրների դեսպաններին, որոնց դիվանագետները այցելել են Արցախի օկուպացված տարածքներ, հրավիրվել են ԱԳՆ:

-Դա շատ կարևոր է, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ հայտնել են: Տեսնենք, թե ինչպիսի զարգացում է այն ունենալու և ինչպիսի քայլեր են հետագայում ձեռնարկելու այդ երկրներն իրենց սխալներն ուղղելու ուղղությամբ:

-Փաստացի, պատերազմի մեջ գտնվող Հայաստանն այսօր ԱԳ նախարար չունի: Ինչպե՞ս եք սա գնահատում:

-Ես այդպիսի հարցերի չեմ ցանկանում պատասխանել: Արցախը պետք չի դարձնել ներքաղաքական շահարկումների առարկա:

-Դեսպանների Շուշի այցից հետո ինչպիսի՞ն պետք է լինեն Հայաստանի հարաբերություններն արտաքին աշխարհի հետ: Օրինակ, նույն Չինաստանի հետ, որի դեսպանը ևս այցելել էր Շուշի:

-Քանի որ ես Չինաստանի հետ առնչվել եմ, երկար տարիներ ուսումնասիրել եմ այդ երկրի պատմությունը, ապա պետք է աասեմ, որ երևի Չինաստանն այն բացառիկ երկրներից է, միգուցե Իրանի հետ մեկտեղ, որոնք այցելել են Շուշի ոչ թե նրա համար, որ իրենց աջակցությունը ցույց տան Ադրբեջանին, այլ որովհետև շատ կարևոր է իրենց համար իրավիճակը ճիշտ պատկերացնելը: Այս երկու երկրի մասին այսքանը կարող եմ ասել: Մնացած երկրների դեպքում ավելի մեծ հարցեր ունենք և ավելի մեծ վերապահումներ:

-ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպանները հրաժարվեցին Շուշի այցելությունից: Իսկ մնացած երկրների քայլն ինչպե՞ս եք գնահատում, սա Ադրբեջանի լավ լոբբինգի արդյո՞ւնք էր: Դրանով ի՞նչ ցույց տվեց Բաքուն:

-Դա շատ սխալ քայլ էր մնացած երկրների կողմից: Դա մեծ հարված էր միջազգային մարդասիրական իրավունքին, մարդասիրության նորմերին, նաև իրենց վարկանիշին: Սա լոբբինգի հարց չէ: Այստեղ այլ խնդիր է. այդ երկրները ցանկացել են նման քայլի դիմել, դրա համար դիմել են: Չեմ կարծում, թե լոբբինգը վճռորոշ դերակատարություն է ունեցել; Եթե իրենց շահերից այդպես է բխում, Աստված իրենց հետ, մենք էլ համապատասխանաբար հետևություններ պետք է անենք, ուրիշ ոչինչ: Եվ պետք է շատ սառնասրտորեն մոտենալ դրան: Սա ինչ-որ տեղ սթափվելու հնարավորություն է, ավելի ճիշտ պատկերացնելու աշխարհաքաղաքականությունը, տարբեր երկրների շահերը և այլն:

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

13 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

13 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

14 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

14 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

14 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

14 hours ago